Արմինֆո. Հայաստանի իշխանությունները զոհաբերեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ իրավիճակի պատճառով, որը ստեղծեցին ՙՍասնա ծռերը՚: Փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով, այդպես է կարծում խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը:
Ըստ որում, Մանուկյանը հայտարարել է, որ վարչապետի և կառավարության հրաժարականը խմբավորման հիմնական նպատակը չէ: ՙԴա չի կարող որևէ իրական փոփոխության հանգեցնել: Մեր պատկերացմամբ, վարչապետ պետք է դառնար ոչ Կարեն Կարապետյանը, քանի որ նա ներկայացնում է արտաքին ուժերի շահերը: Միևնույն է, դրսից բերված մարդիկ չեն կարողանա աշխատել հանուն Հայաստանի բարօրության և չեն պատրաստվում որևէ փոփոխություն կատարել՚,- իր պաշտպանյալի խոսքերն է փոխանցել փաստաբանը:
Միաժամանակ, ըստ Մանուկյանի, իշխանությունը նույնպես շուտով կփոխվի, քանի որ էպիզոդիկ և կադրային փոփոխությունները որևէ արդյունքի չեն բերի: ՙՙՍասնա ծռերը՚ ստեղծել են այնպիսի իրավիճակ, որն այնհայտորեն ցույց տվեց, որ այլևս այդ ճանապարհով գնալ չի կարելի՚,- Մանուկյանի խոսքերն է փոխանցել Բաղդասարյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի համար առաջադրված Կարեն Կարապետյանի թեկնածությունը արժանացել է ՀՀԿ քաղխորհրդի միաձայն հավանությանը: Հայաստանի նախագահը նիստում ներկայացրել է նաև երկրի ապագա կառավարության գործունեությունից ակնկալիքները: Ինչպես արդեն հաղորդվել է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին հրաժարական է տվել, ինչի մասին նա հայտարարել է կառավարության նիստում: