Արմինֆո. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժել է Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանի հավաստմամբ, սրանով իշխանությունները ապացուցեցին, որ Ղուկասյանն ի սկզբանե քաղաքական հետապնդման էր ենթարկվում: Փաստաբանը հաղորդել է, որ չնայած սեպտեմբերի 2-ին Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը, նա միայն հյութ է խմում և, արդյունքում, 15-20 կիլոգրամ նիհարել է:
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։