Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2016

Դավիթ Ստեփանյան

Հայացք Մոսկվայից. Ռուսաստանի ռազմավարական գիծը Կովկասի տարածաշրջանում առայժմ համեմատաբար հաջող է

Հայացք Մոսկվայից. Ռուսաստանի ռազմավարական գիծը Կովկասի տարածաշրջանում առայժմ համեմատաբար հաջող է

Արմինֆո.Չնայած ԱՄՆ և վերջինիս դաշնակիցների կողմից Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի վրա ազդեցության շարունակվող փորձերին՝ որևէ էական և երկարաժամկետ փոփոխություն այդ ջանքերը չեն ունենում: Դա նշանակում է, որ Ռուսաստանի ռազմավարական գիծը Կովկասի տարածաշրջանում առայժմ համեմատաբար հաջող է: Այդ մասին ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԱնատոլի Սոբչակի հիմնադրամի՚ փորձագետ Սերգեյ Ստանկևիչը: ՙՌուսաստանը պնդում է, որ Հարավային և Հյուսիսային Կովկասի տարածքում անվտանգության ապահովման բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն այդ տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց դրսից որևէ տերության միջամտության: Բացառություններ հնարավոր են միայն ՄԱԿ-ի սանկցիայի դեպքում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՚,- նշել է փորձագետը:

 

Ստանկևիչը գտնում է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացումը անհնար դարձավ, ինչը հաստատեց Չինաստանում G-20 երկրների գագաթնաժողովը: Ըստ նրա, եվրոպական դաշնակիցներն ավելի սերտորեն են համագործակցում Ռուսաստանի հետ, և նույնիսկ ԱՄՆ-ը մոտ է Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների առնչությամբ Ռուսաստանի հետ գործարքների կնքմանը:

 

Միաժամանակ մեկնաբանելով Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան խնդրի շուրջ հերթական հանդիպում կազմակերպելու Ֆրանսիայի նախագահի պատրաստակամությունը՝ Ստանկևիչը ենթադրել է, որ Ֆրանսիայի միջնորդական ջանքերը, անշուշտ, համաձայնեցված են Մոսկվայի հետ և կիրականացվեն՝ վերջինիս հետ համակարգված:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8632
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի