Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2016

Դավիթ Ստեփանյան

Ռուսաստանցի փորձագետ. Ռուսաստանի ՙզենքային՚ քաղաքականությունը հարկադիր բնույթ է կրում՝ օգնելով խուսափել աղետալի սցենարից

Ռուսաստանցի փորձագետ. Ռուսաստանի ՙզենքային՚ քաղաքականությունը հարկադիր բնույթ է կրում՝ օգնելով խուսափել աղետալի սցենարից

Արմինֆո. Ռուսաստանի ՙզենքային՚ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ հարկադիր բնույթ է կրում՝ օգնելով խուսափել աղետալի սցենարից: Այդ մասին ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԱնատոլի Սոբչակի հիմնադրամի՚ փորձագետ Սերգեյ Ստանկևիչը:

 

ՙԱյդ հարցում պահանջվում է սթափ գնահատական՝ առանց էմոցիաների: Եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները տարածաշրջան, անհապաղ կգտնվեն այլ արտաքին մատակարարներ: Դրա հետևանքով մենք կունենք սպառազինույթունների մրցավազք՝ հակամարտության՝ լայնամասշտաբ պատերազմի անխուսափելի վերաճմամբ: Այդպիսով՝ մատակարարումներն օգնում են հավասարակշռության պահպանմանը և հակամարտության ՙտարածման՚ կանխարգելմանը՚,- համոզված է փորձագետը:

 

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն սահմանափակելու պահանջի հնարավորությանը՝ Ստանկևիչը նշել է, որ Ռուսաստանը չի ձգտում նման հարցերը ՙկտրուկ՚ դնել՝ ՙկամ-կամ՚ սկզբունքով, քանի որ հասկանում և հարգում է Հայաստանում այդ հարցի առնչութամբ տարբեր տեսակետների առկայությունը:

 

ՙԴաշնակիցների նկատմամբ ճնշումների և վերջնագրերի լեզուն մեզ հարիր չէ: Ավելին, Ռուսաստանի կողմից անզգույշ ժեստերը կարող են ձեռնտու լինել Հայաստանում հակառուսական ուժերին ու տրամադրություններին: Ավելի խելամիտ է ապավինել Հայաստանի և վերջինիս քաղաքական դասի առողջ դատողությանը և ժողովրդի ինքնապահպանման դարավոր բնազդին՚,- ամփոփել է Ստանկևիչը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4102
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի