Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016

Մարիաննա Մկրտչյան

Ռուսաստանն առաջատար դիրք է զբաղեցրել Ադրբեջանի ԱԳՆ ՙսև ցուցակում՚

Ռուսաստանն առաջատար դիրք է զբաղեցրել Ադրբեջանի ԱԳՆ ՙսև ցուցակում՚

Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ՙսև ցուցակում՚ ընդգրկված է 529 մարդ աշխարհի 50 երկրից:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանցից 160-ը ԶԼՄ ներկայացուցիչ է: Անցկացված ուսումնասիրության համաձայն, ցուցակում ամենամեծ թիվ են կազմում Ռուսաստանի քաղաքացիները, Ռուսաստանից ավելի քան 130 մարդ է ընդգրկված Ադրբեջանի ԱԳՆ ՙսև ցուցակում՚: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և այլ երկրներ: Վերջին 11 ամսում ցուցակում ևս 30 մարդ է ընդգրկվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ կամ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված են անձինք, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք իբր խախտել են Ադրբեջանի Հանրապետութւյան ՙՊետական սահմանի մասին օրենքը՚ և ՙառանց Ադրբեջանի թույլտվության՚ այցելել Լեռնային Ղարաբաղ:

Ցուցակում ներառված են տարբեր երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, դերասաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3673
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի