ԱրմԻնֆո: Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 140 աշակերտ: Այս օրը դպրոցում ոչ միայն ողջունում էին առաջին դասարանցիներին, այլ նաև գրադարանի համար ավելի քան 100 գիրք նվեր ստացան «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ից:
Աշակերտներին ողջունեցին «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհիդական Ալեքսանդր Վասիլևը:
Սերգեյ Վալկոն շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրա կապակցությամբ:
ՙՍեպտեմբերի 1-ը իսկական տոն է, նոր ուսումնական տարվա, գիտելիքների նոր մակարդակի օր: Սովորեք, կարդացեք, դարձեք ձեր ծնողների և դպրոցի հպարտություն՚, - ասել է Ընկերության տնօրենը:
Ղեկավարն ընդգծեց, որ Ընկերությունը շարունակելու է համագործակցել դպրոցի հետ: Օրինակ՝ այսօր դպրոցի գրադարանը ստացել է 100 նոր գիրք: Ինչպես նշեց Սերգեյ Վալկոն, դա ոչ միայն ՀԿԵ-ի, այլև Ընկերության աշխատակիցներից մեկի՝ Արթուր Չոբանյանի, նվերն է:
Բացի այդ, երկաթուղին դպրոցին նվիրեց մասնագիտական վառարան՝ աշակերտների համար հացաբուլկեղեն թխելու համար, վերանորոգել է սենյակներից մեկը:
Սերգեյ Վալկոն գրքեր նվիրեց գյուղական դպրոցի լավագույն աշակերտներին: Իսկ դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը ՀԿԵ ղեկավարին շնորհակալագիր շնորհեց երկարատև համագործակցության համար:
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովոյի դպրոցին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին:
Իսկ 2015 թվականին երկաթուղին վերանորոգեց մարզադահլիճը, որը չէր շահագործվում երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: