Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ոստիկանությունը Թայվանի 34 քաղաքացու անձնագրի առգրավման վերաբերյալ տեղեկատվութան չի տիրապետում

ՀՀ ոստիկանությունը Թայվանի 34 քաղաքացու անձնագրի առգրավման վերաբերյալ տեղեկատվութան չի տիրապետում

Արմինֆո. Այս պահին մենք նման տեղեկատվության չենք տիրապետում, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են Ոստիկանության մամուլի ծառայությունում՝ մեկնաբանելով հայ իրավապահների կողմից Թայվանի 34 քաղաքացու անձնագրի առգրավման վերաբերյալտեղեկատվությունը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Focus Taiwan-ը, վկայակոչելով Թայվանի ԱԳՆ-ը, մանդարիներեն խոսող կասկածյալների ձերբակալման հատուկ գործողության շրջանակում ՀՀ ոստիկանության աշխատակիցներն օգոստոսին խուզարկել են երկու տուն և հյուրանոցը, որտեղ ապրել են Թայվանի քաղաքացիներ:

ՙՈստիակնությունն առգրավել է Թայվանի 34 քաղաքացու անձնագիր, նրանց բջջային հեռախոսները, համակարգիչները: Այժմ նրանք ազատության մեջ են գտնվում, սակայն չեն կարող լքել Հայաստանի տարածքը, քանի որ նրանց անձնագրերն առգրավված են: Թայվանի քաղաքացիներից որոշներն օգնության համար դիմել են Ռուսաստանում Թայվանի ներկայացուցչություն: Մոսկվայում ներկայացուցչության ղեկավար Դևիդ Վանն իր քաղաքացիներին աջակցելու նպատակով ուղևորվել է Հայաստան, քանի որ Հայաստանում Թայվանի ներկայացուցչություն չկա՚,-  թերթը մեջ է բերում արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը:

ԱրմԻնֆո-ին առայժմ չի հաջողվել այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Ռուսաստանում Թայվանի ներկայացուցչությունից:

Թայվանի խնդրում Հայաստանը հավատարիմ է «մեկ Չինաստանի՚ վերաբերյալ իր ավանդական դիրքորոշմանը: Այս մոտեցումը վերահաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2011 թ. իր գործընկեր Յան Ձիեչիի հետ հանդիպման ժամանակ: 2015 թ. մարտի 25-ին Չինաստան այցի ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած համատեղ հռչակագրում նույնպես հաստատվել է այդ դիրքորոշումը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4456
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի