Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

Նանա Մարտիրոսյան

ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը

ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը:

 

ՙՕգոստոսի 31-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհ է:

Պարզվել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 3-ի սահմաններում, 1956 թ. ծնված Անուշավան Ա.-ն արգելոցի «Կաքավաբերդե կոչվող տարածքում անզգուշաբար ծխախոտի գլանակի վառվող մնացորդը նետել է խոտածածկ գետնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Մեկնել է նաև Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողներից կազմված 30 հոգանոց հրդեհաշիջման խումբը: Նյութական վնասի չափը պարզվում է:

Անուշավան Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն՚,- ասվում է Ոստիկանության՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 30-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3108
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի