Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

Մարիաննա Մկրտչյան

Փաստաբան. Դատախազությունը ԱՄՆ-ից կպահանջի Միրոնովի գործով նյութերը

Փաստաբան. Դատախազությունը ԱՄՆ-ից կպահանջի Միրոնովի գործով նյութերը

Արմինֆո. ՌԴ Գլխավոր դատախազությունը հինգ օրվա ընթացքում հարցում կուղարկի ԱՄՆ Արդարադատության նախարարություն՝ պահանջելով ռուսական կողմին տրամադրել Սերգեյ Միրոնովի գործով նյութերը, ով վերջերս ԱՄՆ հարցումով ձերբակալվել էր Հայաստանում՝ զենքի վաճառքի կասկածանքով: Այդ մասին հայտնում է ՙԻզվեստիա՚ թերթը՝ վկայակոչելով Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանին:

 

ՙՄենք հնարավոր բոլոր միջոցներով կփորձենք պարզաբանումներ ստանալ ամերիկյան կողմից, թե ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանում: Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է, քանի որ Միրոնովն արդեն Ռուսաստանի տարածքում է: Սկզբում պետք է հասկանալ, թե արդյոք Միրոնովը միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Այնուհետև ՌԴ Գլխավոր դատախազությունն իրավունք ունի դիմել ամերիկյան կողմին՝ Միրոնովի գործով նյութերն ուղարկելու խնդրանքով՚,- փաստաբանի խոսքերը մեջ է բերում թերթը: Ներսիսյանը նշել է, որ եթե Միրոնովը մեղավոր է, նրան պատժի կենթարկեն Ռուսաստանում:

 

Հիշեցնենք, որ 30-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր «Զվարթնոցե միջազգային օդանավակայանում օգոստոսի 27-ին: Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում: Միրոնովն ամերիկյան իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ԱՄՆ Քրեական օրենսգրքի 371, 2778, 3155, 3551, 1956 հոդվածների հատկանիշներով: Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը (ԱՄՆ միջնորդությամբ): Ռուսաստանցի քաղաքական գործիչները գտնում են, որ ՌԴ քաղաքացու հանձնման առնչությամբ Հայաստանին ուղղված ԱՄՆ պահանջը հակասում է միջազգային նորմերին: 

 

Օգոստոսի 31-ին Սերգեյ Միրոնովը լքել է Հայաստանի տարածքը և գտնվում է Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել այդ միջադեպի առնչությամբ կոշտ հայտարարությամբ. ՙԱՄՆ պարզապես հետապնդում է մեր քաղաքացիներին արտասահմանում: Մենք մեր հայրենակիցներին բազմիցս զգուշացրել ենք այդ մասին: Այդ գործողություններով ոչ միայն խոչընդոտներ են ստեղծվում ռուս-ամերիկյան հարաբերություններ նորմալացմանը, այլ դրանք նաև հակասում են պետությունների խաղաղ գոյակցման հիմնարար սկզբունքներին: Գտնում եմ, որ դա հակառուսական գլոբալ վրեժխնդիր քարոզարշավի մի մասն է, որն իրականացնում է ԱՄՆ-ն»,-եզրափակել է Զախարովան:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5920
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի