Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2016

Մարիաննա Մկրտչյան

Կլինցևիչ. Հայաստանից պահանջելով Միրոնովի արտահանձնումը՝ ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Մոսկվային և Երևանին

Կլինցևիչ. Հայաստանից պահանջելով Միրոնովի արտահանձնումը՝ ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Մոսկվային և Երևանին

Արմինֆո. Հայաստանից պահանջելով ռուսաստանցի Սերգեյ Միրոնովի արտահանձնումը՝ ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Մոսկվային և Երևանին, գտնում է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը:

«Չգիտեմ, թե որքանով են հիմնավորված Ռուսաստանի քաղաքացուն հասցեագրված մեղադրանքները: Այդ հարցը կարելի է լուծել նաև ընդհանուր կարգով, սակայն տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ու ոչ այնքան ԱՄՆ սովորական պրակտիկայի մասին է՝ փորձել իր իրավասության տակ առնել ողջ աշխարհը՚,- հայտարարել է Կլինցևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Ըստ որում, նա հույս է հայտնել, որ հայկական կողմը նկատի կունենա դա՝ Սերգեյ Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս:

 

Մինչդեռ Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կինը՝ Յուլյան, հայտնել է, որ իրավապահ մարմինների կողմից աջակցություն է զգում:

 

Նա ասել է, որ իրեն թույլ են տվել հանդիպել ամուսնու, ինչպես նաև ՌԴ հյուպատոսի հետ: ՙՀայկական կողմը ոչ մի կերպ չի խանգարում, ավելի շուտ՝ աջակցում է: Բայց միաժամանակ հասկանում եմ, որ իրենք ստիպված են եղել ձերբակալել, քանի որ նման հարցում ստացվել է Ինտերպոլից՚,- ասել է Յուլյան:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանում: Նրա ձերբակալության մասին հայտնի է դարձել օգոստոսի 27-ին: Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն, նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ հարցման համաձայն, և հիմա հայկական դատարանը պետք է որոշի ձերբակալվածին Միացյալ Նահանգներ արտահանձնելու հարցը: Դատը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Ինչպես հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը, ԱՄՆ-ում վերջինս կասկածվում է զենքի վաճառքի /կամ ռազմական տեխնոլոգիաների փոխանցման/, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1484
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի