: Հայաստանը կշարունակի ջանքերը Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության զարգացման և խորացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հտ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում` մեկնաբանելոցվ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից:
Ընդ որում, Հայաստանի նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայիում անցկացված հանրաքվեի արդյունքները բրիտանացի ժողովրդի ընտրությունն է, որին Հայաստանը վերաբերվում է հարգանքով : «Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ ինտեգրացիոն նախագծին մասնակցի և` ինչ մակարդակով», - եզրափակել է Նալբանդյանը:
Շտայնմայերն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կորցնի ավելին, քան` մեկ անդամ պետություն: Նրա ասելով, կայացնելով այդպիսի լուրջ որոշումներ, հարկավոր է ունենալ լայն մտահորիզոն, քանի որ այսօր կառույցի և աշխարհի առջև կանգնած մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են միասնություն և համախմբում: «Ես միշտ կողմ եմ եղել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի պահպանմանը, սակայն բրիտանացի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, և մենք հարգում ենք այն», - նշել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նա ընդսմին հույս է հայտնել, որ առաջիկայում ԵՄ անդամ 27 երկրները կմշակեն Մեծ Բրիտանիայի հետ հետագա փոխգործակցության ճանապարհային քարտեզ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց ԵՄ-ից դուրս գալու շուրջ: Քվեարկության արդյունքում բրիտանացիների 51,9%-ը կողմ արտահայտվեց Եվրամիությունից դուրս գալուն: Դևիդ Քեմերունի հավաստմամբ, բանակցությունները կսկսվեն առաջիկա աշնանը: Սակայն եվրաինստիտուտների առաջնորդները համաձայնեցրել են համատեղ հայտարարություն, հանդես գալով գործընթացն անհապաղ սկսելու օգտին` «անվստահության մթնոլորտ» չստեղծելու նպատակով: Ավելի ուշ ԵՄ անդամ երկրների մեծ մասի նախարարները հաստատեցին, որ Մեծ Բրիտանիան չպետք է հապաղի պաշտոնական հայտ ներկայացնել: