Arminfo.info



Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Կարդալ ավելին





ԿԸՀ ղեկավարը վաղաժամ է համարում ընտրությունների մրցակցային չլինելու մասին խոսակցությունները
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 12:09

 Խոսակցությունները, թե Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները մրցակցային չեն լինելու, վաղաժամ են: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, ներկայումս ընթանում է թեկնածուների գրանցման գործընթացը, ինչից հետո տեղի կունենա նախընտրական արշավը, և յուրաքանչյուր թեկնածու հասարակությանն իր դիրքորոշումը, իր ծրագիրը ներկայացնելու հնարավորություն կունենա: Դրանից հետո միայն, կարելի կլինի խոսել`կա արդյոք քաղաքական մրցակցություն, թե՞ ոչ: ՙԹեկնածուների թվում կան հասարակությանը լավ հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր գործունեության հսկայական փորձ ունեն այդ բնագավառում: Եվ կարծում եմ, որ պայքարը հետաքրքիր է լինելու՚,- ասել է Մուկուչյանը: 

Խոսելով ընտրություններին դիտորդների մասնակցության մասին`Մուկուչյանը նշել է, որ դիտորդական առաքելությանը կմասնակցեն միջազգային բոլոր այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են Ազգային ժողովի մայիսյան ընտրություններին: ՙՄոտ ժամանակներս կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները, կժամանեն նաև ԱՊՀ դիտորդները, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները: Որպես դիտորդ ընտրություններին մասնակցելու առաջարկով ԿԸՀ է դիմել նաև մեկ միջազգային հասարակական կազմակերպություն` ICES-ը: Մենք քննարկել ենք այդ հարցը, և հրավեր ուղարկել նաև այդ կազմակերպությանը: Տեղի
հասարակական կազմակերպություններից տվյալ պահին միայն մեկն է դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրել՚,- ասել է ԿԸՀ ղեկավարը:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյան. Քիչ հայտնի թեկնածուների մասնակցությունը նախագահական ընտրություններին կոլորիտ կհաղորդի դրանց
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 12:07

 Առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի ոչ թե որոշակի թեկնածուների, այլ երկու Հայաստանների` Սերժ Սարգսյանի Հայաստանի և Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանի միջև: Այդ մասին հունվարի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙԺառագություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հավակնում է Հայաստանի նախագահի պաշտոնին: 

Նա նաև նշել է, որ ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած քիչ հայտնի անձինք միայն կոլորիտ կհաղորդեն ընտրական գործընթացին և այն ավելի հետաքրքիր կդարձնեն: Ընդ որում քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցել ընտրություններին և փոփոխություն մտցնել երիկրի զարգացման գործում: ՙՅուրաքանչյուր թեկնածու պոտենցիալ մրցակից է ինչպես ինձ, այնպես էլ նախագահ Սարգսյանի համար, հետևաբար, ես վստահ եմ, որ ընտրությունները կընթանան երկու փուլով, ինչից հետո կընտրվի արժանի թեկնածուն՚, - նշել է Հովհաննիսյանը, հավելելով, որ պարտության դեպքում պատրաստ է սեղմել հաղթողի ձեռքը, սակայն` եթե ընտրություններն ընթանան արդար ու թափանցիկ

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատարստ է տեղը զիջել ընդդիմության միասնականն  թեկնածուին, նա հայտարարել է, որ չի բացառում  իրադարձությունների նման զարգացումը, առավել ևս, որ չի պատրաստվում մրցակցել ընդդիմադիր թեկնածուներ, ՙԱզատություն՚ կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի և  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Այդ համատեքտում նա նշել է, թե հնարավոր է, որ իր կարգախոսն ընտրություններում լինի ՙԱմեն ինչ հնարավոր է՚, որը ուժ է ներշնչում շատերին և ոչինչ չի բացառում:

>>>
Աշտարակի բնակիչը պնդում է, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա. Առողջապահության նախարարությունը հերքում է
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 12:07

 ՙՉենք լռելու՚-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին: ՙԻրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա՚,- ասել է Կարապետյանը ՙՉենք լռելու՚-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին:

Երկար ժամանակվա ընթացքում կարված լինելով՝ միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դառել: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով ՙփորձաքննության՚ անցկացմամբ:

Կարապետյանի խոսքերով, միզածորանը «իբր թե անզգուշորեն կարելը և սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնար՚:
Կարապետյանի խոսքերով, կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: ՙԱյդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: «ՈՒրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լրեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալըե,- տեսանյութում ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ և դատական մարմիններում:

Նշենք, որ ի պատասխան նշված դեպքը մեկնաբանելու ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքին`Առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ Կարապետյանի բողոքի հետքերով նշանակվել է երեք փորձաքննությունը, և երեքն էլ ցույց են տվել, որ իր կնոջ հեռացված երիկամն առողջ չի եղել և չի գործել: Նախարարությունում նաև հաղորդել են, որ Մարգարյան հիվանդանոցի ղեկավարությունը պատրաստվում է հանդես գալ այս առնչությամբ համապատասխան պարզաբանումներով:

>>>
Հայաստանում Beeline բջջային կապի բլոկը կգլխավորի Սերգեյ Զակուրաևը
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 11:20

 ՙՎիմպելկոմ՚ ընկերության ԱՊՀ բիզնես միավորը հայտարարել է ՙԱրմենՏել՚ ընկերության բջջային կապի գծով տնօրենի պաշտոնում Սերգեյ Զակուրաևի նշանակման մասին: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Զակուրաևը նոր պաշտոնը կստանձնի հունվարի 14-ից: Մեկնաբանելով նոր նշանակումը՝ ՙՎիմպելկոմի՚ ԱՊՀ բիզնես միավորի ղեկավար Դմիտրի Կրոմսկին նշել է, որ Վրաստանում Beeline-ը Զակուրաևի գլխավորությամբ շարունակել է վստահ աճն ու իր դիրքերի ամրապնդումը շուկայում: ՙՀայաստանում մեր գործունեության մասշտաբն աճի ավելի  լայն հնարավորություններ է բացում: ՙՆոր ռազմավարության համաձայն, ՙԱրմենՏելի՚ բջջային կապի բիզնեսն առանձնացվել է ընկերության առանձին բլոկում` այդ հատվածն ուշադրության կենտրոնում պահելու նպատակով: Ես համոզված եմ, որ Սերգեյի փորձը, որը ձեռք է բերվել Beeline-ի ներկայություն ունեցող չորս երկրների բիզնեսի տարբեր բնագավառներում, դրական կազդի Հայաստանում անլար ծառայությունների զարգացման վրա՚, - ասել է նա:

Զակուրաևի ասելով, չնայած բջջային կապի ծառայությունների որակի և մատչելիության, բաժանորդների սպասարկման բարելավման և ենթակառուցվածքի զարգացման բնագավառում իրականացված աշխատանքի վիթխարի ծավալին, դեռ շատ բան կա անելու` Հայաստանում բաժանորդների սերը նվաճելու և վստահությունն ամրապնդելու համար: ՙՎստահ եմ, որ բիզնեսի որոշակի հատվածների վրա կենտրոնանալու շնորհիվ մեզ կհաջողվի թարմ գաղափարներ ներմուծել սպասարկումը համաշխարհային ստանդարտների մակարդակով կառուցելու գործում՚, - նշել է նա:

Սերգեյ Զակուրաևը ծնվել է 1974 թվականին Ստավրոպոլի երկրամասում: 2003 թվի հուլիսից նա աշխատում է ՙՎիմպելկոմում՚: 2008 թվականի հոկտեմբերին նա նշանակվել է GTel-Mobile-ի առևտրային գծով տնօրեն: 2011 թվականի փետրվարից Զակուրաևն զբաղեցրել է Ուզբեկստանում Beeline տարածաշրջանային զարգացման գծով տնօրենի պաշտոնը, իսկ 2011 թվականի դեկտեմբերին գլխավորել է Beeline-ը Վրաստանում: Սերգեյ Զակուրաևն արժանացել է ՙՎիմպելԿոմի՚ ՙԱդամանդե մեղու՚ բարձրագույն կորպորատիվ պարգևին: Նա ամուսնացած է, ունի երկու որդի:

>>>
Հայաստանի նախագահի պաշտոնի ՙչունևոր՚ թեկնածուն ԿԸՀ-ին մեղադրել Է դրամաշորթության համար
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 11:19

 Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը, ովքեր ավելի վաղ ԿԸՀ էին ներկայացրել իրենց փաստաթղթերը, այսօրվա նիստում ԿԸՀ-ին և երկրի իշխանություններին մեղադրել են դրամաշորթության համար: Ընտրական օրենսգրքով սահմանված 8 մլն դրամ ընտրագրավը չվճարած Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը հայտարարել են, թե մտադիր չեն փող վճարել, քանի որ դա, նրանց կարծիքով, երկրի սահմանադրության ուղղակի խախտում է:

Սարգսյանի կարծիքով, այն պայմաններում, երբ երկրի բնակչության 95 տոկոսը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, նախագահական մրցարշավին մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանցից 8 մլն դրամ պահանջելը, պարզապես, անհեթեթ է և ՀՀ սահմանադրության խախտում: Մուկուչյանն իր հերթին հանդուգն թեկնածուին հանգստության կոչ է արել, հայտարարելով, որ ԿԸՀ լիազորված չէ քննարկելու Ընտրական օրենսգրքի դրույթների համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին:

Լրագրողների հետ զրույցում Մուկուչյանն ընդգծել է, որ օրենսդրությունը սահմանել է հստակ չափանիշներ այն անձանց համար, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրում նախագահի պաշտոնի համար: Այդ չափանիշները հավասար են բոլորի համար, և չի կարող լինել ընտրովի մոտեցում այս կամ այն պոտենցիալ թեկնածուի համար:

Հիշեցնենք, որ որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 15 թեկնածու, որոնցից երկուսը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, առաջադրվել են ՀՀԿ-ից և ՙԱզատություն՚ կուսակցությունից: Մնացած 13-ն ինքնառաջադրված են: Նրանց թվում են ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, չաշխատող Մհեր Հայրապետյանը և Ազգային մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Այդ 15 հավակնորդներից 8-ն ընտրագրավ չի վճարել, և այսօրվա նիստում ԿԸՀ նրանց հնարավորություն է տվել այդ խնդիրը լուծել մինչև հունվարի 10-ի ժամը 14:00-ն, այլապես նրանց թեկնածությունները չեն գրանցվի: Ընտրագրավի վճարման կտրոն չեն ներկայացրել անկուսակցական Տարոն Աբրահամյանը, գործազուրկ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն  Այվազյանը, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Ազգային մամուլի ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը, անկուսակցական կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը: Անկուսակցական գործազուրկ Մհեր Հայրապետյանը կտրոն է ներկայայցրել 1000 դրամ ընտրագրավ վճարելու մասին:

>>>
ՀՀ ԱԻ նախարարություն. ՀՀ ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 11:18

Հունվարի 8-ի ժամը 12.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Քուչակ-Ապարան-Սպիտակ, Թալին-Գյումրի, Հոռոմ-Արթիկ-Արագած, Եղվարդ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Ամասիա, Ալավերդի-Վանաձոր, Աշտարակ-Արտաշավան, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 11:13

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 403 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 529 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 533 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,3 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Հայպտեհիդրոմետ. Հունվարի 8-10-ը Հայաստանի մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 11:12

 Հայպտեհիդրոմետ ծառայության տվյալներով, հունվարի 8-10-ը Հայաստանի մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երևանում հունվարի 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Հունվարի 8-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի –1-ից մինչև +1, հունվարի 9-ին կնվազի մինչև -2 աստիճան, իսկ հունվարի 10-ին` ևս 2 աստիճանով:

>>>
Հայաստանի ԿԸՀ անցկացնում է նիստ, որի ընթացքում նախատեսվում է գրանցել ՀՀ նախագահի թեկնածուներին
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 09:09

Հունվարի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կանցկացնի նիստ, որի ընթացքում նախատեսվում է գրանցել ՀՀ նախագահի թեկնածուներին

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 15 թեկնածու, որոնցից երկուսը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, առաջադրվել են ՀՀԿ-ից և ՙԱզատություն՚ կուսակցությունից: Մնացած 13-ն ինքնառաջադրված են: Նրանց թվում են ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, չաշխատող Մհեր Հայրապետյանը և Ազգային մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Ավելի վաղ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը ՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերությանը հաղորդել էր, որ ԿԸՀ ՀՀ նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուներին ժամանակ կտա  վճարելու ընտրական գրավը: Նրա ասելով, որպես նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած 15 քաղաքացիներից միայն յոթն է վճարել Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրական գրավը: Եվս մեկ քաղաքացի ներկայացրել է 1000 դրամ վճարելու մասին կտրոն, մնացած յոթը գրավի գումարն առայժմ չեն վճարել:

ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ 41 ընտրատեղամասում ձևավորվել է 1988 տարածքային կենտրոն: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունվարի 24-ի ժամը 18:00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը կկայանան հունվարի 27-ին, ժամը 12:00-ին: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմված կլինեն 8 մարդուց: Խորհրդարանական հինգ խմբակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՙԺառանգությունը՚ և ՀԱԿ-ն իրավունք ունեն նշանակելու մեկական անդամ, իսկ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ` երկուական: Ընտրատարածքային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, բացառությամբ հանձնաժողովի նախագահի, կարող է ներկայացնել մեկ թեկնածու յուրաքանչյուր տարածքային հանձնաժողովի անդամ նշանակելու համարի: Եթե առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովի երկու անդամ է ընտրում վիճակախաղի միջոցով` ԿԸՀ սահմանած կարգով: Եթե որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ԿԸՀ սահմանած կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ, եթե տարածքային ընտրական հանձնաժողովը առաջադրել է երկուսից պակաս թեկնածու, ապա նրանց փոխարեն հանձնաժողովի թափուր տեղերը համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կարգավորման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում:

>>>
ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2013 07:34

 ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար: Ստորագրահավաքի մասնակիցներն Օբամայի ադմինիստրացիային խնդրում են կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար:

ՙԱվելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով: 500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից... Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա: Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով:
Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ  անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ: Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար: Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (աեռնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:
21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն՚, - ասվում է ստորագրահավաքի հայտարարության (դիմումի) տեքստում:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով