Arminfo.info



Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին





Հերթական երկրաշարժ Իրանում
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 07:45

Այսօր մինչև 4,8 մագնիտուդի մի քանի ստորերկրյա ցնցում է արձանագրվել Իրանում: Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը, ցնցումները դիտվել են Խորմոզգան և Քերման գավառներում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

>>>
Իրանում շահագործման է հանձնվել նոր խողովակաշար
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 07:42

Նախօրեին Իրանում սկսել է գործել նոր խողովակաշար, որով երկրի կենտրոնում գտնվող հանքավայրերից նավթը կփոխադրվի Շիրազի նավթավերամշակման գործարան: Ինչպես հաղորդել է IRIB լրատվական գործակալությունը, Իրանի կենտրոնում գտնվող ՙՍարվեսթան՚ և ՙՍաադաթաբադ՚ հանքավայրերը շահագործվում են փետրվարից, և դրանց նավթի արտադրության օրական ընդհանուր ծավալը կազմում է 15000 բարել: Աղբյուրի համաձայն, հանքավայրերում օրական արդյունահանումը գնահատվում է 1,5 մլն տոննա:

>>>
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2013 07:33

 Մայիսի 20-ին, ժամը 12.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ թիվ 54 երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ 4555 S պ/հ թիվ 54 երթուղային ավտոբուսում հայտնաբերվել է ՙՌԳԴ5՚ տիպի նռնակ` պայթուցիչով: Ոստիկանները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք: 

>>>
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 14:27

 Հուլիսի 8-10-ի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը:

Մինչև մայիսի 31-ն ընդունվում են երկու երկրների կինեմատոգրաֆիստների հայտերը, որոնցից պրոֆեսիոնալ ժյուրիի դատին կներկայացվի 10-ը: Հաղթող նախագիծը $10 հազարի չափով ֆինանսավորում կստանա: Կինոգործիչների հանդիպումը տեղի կունենա ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

>>>
ՊՆ մամուլի քարտուղարը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է Սեյրան Օհանյանի ուղղաթիռը գնդակոծելու մասին տեղեկատվությունը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 14:09

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը կրակ է բացել ուղղաթիռի ուղղությամբ, որով թռիք է կատարել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՙՈւղղաթիռի վրա գնդակի հետքեր չկան՚,- նշել է Հովհաննիսյանը:

Նախօրեին`11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղղաթիռով ժամանել է Նոյեմբերյանի զորամաս: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները`վկայակոչելով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներին, սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նախարարին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ, որը թռչել է ցածր բարձրության վրա:

Նախարարը տեղում ծանոթացել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասներին, և մոտավորապես երկու ժամ անց ուղղաթիռով վերադարձել Երևան:

Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Մայիսի 18-ին որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:

>>>
ՀՀ ԱԺ հանրապետական մեծամասնությունը մերժել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագիծը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 14:08

 ՀՀ ԱԺ հանրապետական մեծամասնությունը մերժել է 2008 մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագիծը:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, օրինագծի դեմ է քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության 58 պատգամավոր, ՙկողմ՚`48, երկուսը ձեռնպահ են մնացել: Օրինագծի ընդունման նախաձեռնողներն ակնկալում էին, որ այդ հանձնաժողովը կզբաղվի Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ Գլխավոր դատախազության կողմից 10 մարդու մահվան հետաքննությանն ուղղված միջոցառումների օրինականության ուսումնասիրմամբ: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օրինագծի մերժումը պայմանավորել է ՙօրինագծի ընդունման հետ կապված որոշակի խնդիրներով՚:

>>>
ՙԲարգավաճ Հայաստանը՚ սպառնում է հրապարակել Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 12:10

 ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում կուսակցության անունից սպառնացել է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը:

ՙՕրերս Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են և ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը:
Ինչ վերաբերվում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը,  որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Ն. Զոհրաբյանը, Ժառանգությունից` Հ. Խուրշուդյանը, Ռ. Հակոբյանը՚,- ասվում է հայտարարության մեջ:

>>>
Transparency International. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտպանում է Պետեկամուտների կոմիտեի նախագահին
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 12:08

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ ՙԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՚ ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը և կայացրել է որոշում, որով հաստատել է եզրակացությունն այն մասին, որ դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Այս մասին ասվում է Transparency International-ի`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:

Միաժամանակ, ՙԱպեյրոն՚ և ՙՄեգամոթորս՚ ընկերությունների հետ կապված, Հանձնաժողովն եզրակացրել է, որ ցանկացած այն դեպքում, երբ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում պետք է կատարի այնպիսի գործողություն կամ ընդունի այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը, անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ նախագահը նախապես հանդես գա շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ կամ ստանա Հանձնաժողովի պարզաբանումը՝ շահերի բախման հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը դիմել է հանձնաժողովին, խնդրելով պարզել Գ.Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների (ՙԱլեքսերվե Ապեյրոն՚ ՍՊԸ-ն, ՙՄեգաֆուդ՚ ՍՊԸ, ՙԳալաքսի՚ սուպերմարկետ, ՙՄեգա մոթորս՚ ՍՊԸ, ՙՍանտա ֆե՚ սրճարան, ՙԳալաքսի՚ հացի գործարան, ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանց, ՙԽրոնոգրաֆ՚, ՙՉիմեգ՚ ՍՊԸ, ՙՅուքոմ՚ ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:-լ-


>>>
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 11:45

 Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը և անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն Արմավիրից, Մրգաշատ, Արևիկ, Շենավան, Հայկավան և Գետաշեն գյուղերի ավելի քան 1000 բնակիչ մտադիր է ոտքով հասնել մինչև Երևան և կառավարությունից վնասի փոխհատուցում պահանջել: Ակցիայի մասնակիցներն անտեսել են տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի`ճանապարհը բացելու պահանջը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ մամլո ծառայությունում, տվյալ պահին ԿԲ-ն բանակցություններ է վարում ավելի վաղ մարզի ֆերմերներին վարկեր տրամադրած բանկերի հետ`այդ վարկերի վերադարձման պայմանները մեղմացնելու համար, սակայն առևտրային բանկերի վերջնական որոշման վրա ազդել ԿԲ-ն չի կարող:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը մայիսի 16-ին նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է ՙՍերմերի գործակալություն՚ ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի ՙՍկիֆագրո՚ կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև ձեռնարկվող և ձեռնարկվելիք այլ միջոցների մասին։ Շատ փորձագետներ նշում են, որ իրավիճակն այդքան ցավալի չէր լինի, եթե ժամանակին գործի դրվեին հակակարկտային կայանները:

>>>
Գիտնական. Կոռուպցիան և ՙօտկատները՚ թույլ չեն տալիս լուծել այլընտրանքային էներգետիկայի խնդիրները Հայաստանում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 11:42

Արևային էներգետիկան Հայաստանի էներգետիկայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է: Այդ մասին մայիսի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՏեխնոստանդարտ՚ ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:

Նրա ասելով, Հայաստանում արևի էներգիայի հորդումն ավելի քան բավարար է երկրի էներգիայի պահանջմունքն ապահովելու համար: Էներգակիրների, այդ թվում գազի գների մշտական աճի պայմաններում արևի էներգիան կարող է հանրապետությունն ապահովել էներգիայի անհրաժեշտ ծավալներով: Դրա համար, Համազասպյանի ասելով, անհրաժեշտ է, եթե ոչ պետության օգնությունը, ապա, համենայն դեպս, պետության կողմից մշտական քաշքշուկներից հրաժարում մի խումբ գիտնականների կողմից կենցաղում հելիոտեխնիկայի ներդրման փորձնական ծրագրի իրագործման դեպքում: Ինչպես կարծում է Համազասպյանը, պետական չինովնիկների շրջանում կոռուպցիան և ՙօտկատների՚ պահանջները խանգարում են ծրագրի իրագործմանը: Որպես կոռուպցիայի դրսրևորման օրինակ գիտնականը նշել է Սպիտակում արևային մարտկոցների արտադրության ձեռնարկության կառուցման գործում ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հիմնադրամի միջոցների ներգրավման փաստը: Այդ նախագծին վիճակված չէր իրագործվել մի պարզ պատճառով` պահանջվում էր ՙօտկատ՚: Համանման ճակատագիր էր վիճակված նաև արևային մարտկոցների արտադրության մեկ այլ` հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկությանը, որի առնչությամբ պետությունից պահանջվում էին ընդամենը երաշխիքներ շվեյցարական բանկերից մեկի վարկի համար, որը համաձայնել էր տրամադրել 300 մլն դոլար:

Որպես երկրում պաշտոնյաների կամայականության և կոռուպցիայի օրինակ գիտնականը նշել է պետության կողմից հակակարկտային կայանքների գնումը: ՙԻնչ-որ մեկը շատ հարստացել է այդ թնդանոթների մատակարարումների համար տրամադրված վարկերի հաշվին, բայց ուր են դրանք, եթե տառացիորեն օրերս կարկտից տուժեցին ողջ շրջաններ, և գյուղացիները հայտնվել են սնանկության եզրին՚, - նշել է Համազասպյանը, ավելացնելով, որ իսկական գիտնականները երբեք նմանօրինակ գործարքի չեն գնա իշխանության ներկայացուցիչների հետ:

Մինչդեռ, Համազասպյանի ասելով, Հայաստանին անհրաժեշտ է 700 մլն դոլար ներգրավել 20 հազար կայանք տեղադրելու նպատակով, որոնք կարող են արտադրել ՀԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալին հավասար էլեկտրաէներգիա, որը կազմում է հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Ընդ որում իրենք` գիտնականները, պատրաստ են ներգրավել այդ միջոցները, խնդիրն այն է, որպեսզի պետական այրերը, որոնք չեն օգնում, գոնե` չխանգարեն: Պետությունից պահանջվում է ընդամենը երկու գործառույթի կատարում` տարածքների տրամադրում, առաջին հերթին, գյուղական բնակավայրերում, և հարկային արտոնությունների տրամադրում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությունը, մի խումբ գիտնականներ մտադիր են Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում տեղադրել սարքավորում, որը գյուղին թույլ կտա դառնալ առաջին լիովին հելիոֆիկացվածն աշխարհում: Հատկացված 1000 քմ տեղամասում նախատեսվում է կառուցել հավաքման արտադրամաս, ցուցադրավահանակներ, պահեստներ: Նախատեսվում է ՙԱրևային սրճարանի՚ և այլ օբյեկտների կառուցում: Գյուղը գտնվում է չափազանց գեղատեսիլ վայրում, որի մերձակայքում կան մի քանի ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում` 4-րդ դարի, այնտեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կարմիր վանքը: Ուստի, կարծում է Վ.Համազասպյանը, չի բացառվում, որ Սառնաղբյուրը, որպես առաջին հելիոֆիկացված գյուղ, հրապուրիչ կդառնա զբոսաշրջիկների համար: Ինչպես նշել է գիտնականը, օրակարգում է նաև գյուղական բաղնիքների, դպրոցների և հիվանդանոցների համար 50-200  կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչների զանգվածային արտադրության հարցը: Նախագծի երկրորդ փուլը կլինի նման կայանքներով Սառնաղբյուրի բաղնիքների, դպրոցների և հիվանդանոցների սարքավորումը, ինչպես նաև այնտեղ արևային էլեկտրակայանի կառուցումը, որը նախագծել է ակադեմիկոս Պարիս Հերունին: Ինչ վերաբերում է գյուղի բնակիչներին, ապա հելիոկայանքները նրանց կտրամադրվեն արտոնյալ պայմաններով: Միջոցների մեծ մասը (80 տոկոսը) կփոխանցի Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկայի հիմնադրամը, ինչպես նաև այլ կազմակերպություններ: Մեկ գյուղի հելիոֆիկացումն, անշուշտ, չափազանց կարևոր նախագիծ է: Սակայն դա ինքնանպատակ չէ: Վ.Համազասպյանի կարծիքով, դա կօգնի նորարարաական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների դուրս գալուն միջազգային շուկա:

>>>
Թուրքիայում հակակառավարական ցույցեր են անցկացվել
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 10:14

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե 17 մարդու են ձերբակալել Ռեյհանլըի պայթյունների առնչությամբ: Մինչդեռ երկրում շարունակվում են հուզումները, որոնց մասնակիցները վրդովմունք են հայտնում կառավարության քաղաքականության առնչությամբ, որը, նրանց կարծիքով, չափազանց ներգրավվել է սիրիական հակամարտությունում և ի զորու չէ ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին Թուրքիա են փախել հազարավոր սիրիացիներ, որոնց թվում, ինչպես կարծում են Թուրքիայում, կան նաև հանցավոր տարրեր: Ըստ ՙԵվրոնյուզի՚, Թուրքիայում հակակառավարական ցույցեր են ընթացել Անկարայում և այլ քաղաքներում:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ռեյհանլըի ահաբեկրչության զոհ է դարձել 51 մարդ, 150 մարդ վիրավորվել է: Մինչդեռ մի շարք թուրքական ԶԼՄ-ների պնդումների համաձայն, զոհերի թիվը հասնում է 200-ի: Անկարան պայթյունների կազմակերպման համար մեղադրում է սիրիական հատուկ ծառայություններին, Դամասկոսը հերքում է իր մեղսակցությունն այդ ահաբեկչությանը:

>>>
Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է համատեղ ՀՕՊ համալիր ստեղծել
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 10:14

 Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է համատեղ հակաօդային պաշտպանության համալիր ստեղծել ռուսական ՙԱնթեյ-2500՚-ի հիման վրա: Ինչպես հաղորդում է ռուսական ՙՆովոստի՚ լրատվական գործակալությունը, Պերուում ընթացող ցուցահանդեսում այդ մասին հայտարարել է ՙՌոսօբորոնէկսպորտի՚ պատվիրակության ղեկավար Սերգեյ Լադիգինը: Աղբյուրի հավաստմամբ, Թուրքիան արդեն վաղուց չի կարողանում կողմնորոշվռլ հեռավոր գործողության ՀՕՊ համակարգերի գնման հայտամրցույթում հաղթողի առնչությամբ: ՙՌուսաստանը պատրաստ է հայտամրցույթի շրջանակում առաջարկել ռուս-թուրքական համատեղ արտադրանք… Օրինակ, մատակարարել ՀՕՊ միջուկ թուրքական շասսիի վրա՚, - հայտարարել է Լադիգինը: Նրա ասելով, հնարավոր է նաև ողջ աշխարհում այդ զենքի առևտրի լիցենզիայի վաճառքի քննարկում:

>>>
ԱԺ խոսնակ. Ելնելով գազի շուրջ բանակցությունների արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի վերանայում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 10:10

 Ելնելով Ռուսասանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի  վերանայում: Այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համապատասխան առաջարկությանը: Ընդ որում Աբրահամյանն առաջարկել է այդ հարցը ժամանակից շուտ չբարձրացնել և համբերել: ՙԹող կառավարությունն ավարտի բանակցությունները, դրանից հետո, ելնելով դրանց արդյունքից, ես խոստանում եմ, անհրաժեշտության դեպքում գրավոր այդ առաջարկությունը ներկայացնել կառավարությանը՚, - ասել է նա:

>>>
ՄԱԿ. Ադրբեջանը խախտել է զենքի առևտրի նկատմամբ միջազգային էմբարգոն
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 10:07

 ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է, որ Ադրբեջանը և Ղազախստանը զենքի առևտրով են զբաղվել Հյուսիսային Կորեայի հետ` չնայած միջազգային էմբարգոյին: Ըստ ՙԹուրանի՚, այդ մասին գրում է Eurasia.net-ի մեկնաբան Ջոշուա Կուչերան, ում հիշատակած ՄԱԿ-ի զեկույցը հրապարակել է Associated Press գործակալությունը: Զեկույցի համաձայն, Ադրբեջանը Կորեայում ձեռք է բերել հրթիռներ ընդդեմ ՙզեմլյա-վոզդուխ՚ կարգի: Աղբյուրի համաձայն, ՄԱԿ համապատասխան կոմիտեն հանձնարարել է պատժամիջոցներ կիրառել հյուսիս-կորեական Hesong Trading Corporation-ի նկատմամբ, որն Ադրբեջանին 70 հակաօդային հրթիռային համակարգ է վաճառել: Աղբյուրը միաժամանակ տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, թե արդյոք հրթիռները փոխադրվել են Ադրբեջան:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012 թվականի հուլիսին այդ հրթիռների վաճառքի համար մեղադրվել էր բրիտանացի ձեռներեց Մայքլ Ռեյնջերը: Լոնդոնի դատարանում ներկայացվել են փաստաթղթեր, որոնք հաստատել են Ռեյնջերի կողմից այդ գործարքի իրականացումը, ինչպես նաև նրա բանակցությունները Ադրբեջանի ԱԻՆ համար ամերիկյան ատրճանակներ արտադրողի հետ: Դատարանը բավարար է համարել այդ մեղադրանքը, որը հաստատում է զենքի առևտրի նկատմամբ միջազգային էմբարգոյի խախտումը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 10:05

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 534 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,2 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 537 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,3 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 09:46

 ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտում է Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում զոհվել է ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին, մտերիմներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ, նշվում է ողբերգական միջադեպի առնչությամբ ՙԺառանգություն՚ կուսակցության հրապարակած հայտարարությունում ։

ՙԶորակցություն հայտնելով զինվորի հարազատներին ու մտերիմներին, «Ժառանգությունե կուսակցությունը դատապարտում է այս ոճրագործությունը, այդ թվում, Զինված ուժերում պարբերաբար կրկնվող մարդկային նոր զոհերն ու մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խախտումները: Մենք դատապարտում ենք իշխանությունների  անգործությունն ու անկարողությունը՝ բանակի խնդիրների լուծման եւ ՀՀ զինված ուժերի հիմնովին վերափոխման ուղղությամբ եւ պահանջում ոչ միայն այս հանցագործության շուտափույտ բացահայտում, այլեւ գործուն միջոցների ձեռնարկում վերջ դնելու համար բանակում տիրող անհանդուրժելի մթնոլորտին: Այլապես որեւէ երաշխիք չկա, որ չենք ունենա նորանոր կորուստներ, երկրի սահմանը պաշտպանող զինվորների կյանքերի անվերադարձ խեղումներ եւ դժբախտություններ: ՀՀ զինված ուժերի դե-ֆակտո գլխավոր եւ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հովանավորման ներքո զինվորներին ուղղորդված քվեարկությանը եւ այլ ընտրախախտումներին մասնակից դարձնելու փոխարեն ՀՀ զինված ուժերի բոլոր մակարդակների ղեկավարները պարտավոր են խորամուխ լինել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների արմատախիլ անելու գործին:
«Ժառանգությունե կուսակցությունը նաեւ խստորեն դատապարտում է 2013 թ. մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների բողոքի ակցիան եւ այն լուսաբանող լրագրողների գործունեությունը իշխանությունների, մասնավորապես՝ ռազմական ոստիկանության կողմից ապօրինաբար խոչընդոտելու գործողությունները՚, - ասվում է ՙԺառանգություն՚ կուսակցության հայտարարությունում: 

>>>
Փոխխոսնակ. Պոնտոսի հույների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության անբաժան տարրն է
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 09:43

 Հայաստանի Ազգային ժողովը Պոնտոսի հույների ցեղասպանությունն ընկալում է որպես 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայոց ցեղասպանության անբաժան տարր, ինչն արձանագրված է նաև ՀՀ սահմանադրության նախաբանում: Այդ մասին, ի պատասխան ԱրմԻնֆոյի թղթակցի հարցի, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը Ծիծեռնակաբերդում մասնակցել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելու արարողությանը` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության:

ՙՈրպես պատմաբան ես պետք է հայտարարեմ, որ չի եղել հույների ցեղասպանություն` որպես առանձին երևույթ, 1915-1923 թթ. եղել է ողջ քրիստոնյա բնակչության ցեղասպանություն Օսմանյան Կայսրության տարածքում` հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն՚, - ընդգծել է պատգամավորը: Նրա ասելով, պատահական չէ, որ Իզմիր քաղաքը երեք քրիստոնյա ժողովուրդների անխնա բնաջնջման խորհրդանիշ է, որտեղ մեկ գիշերում Թուրքիայի իշխանությունները ոչնչացրել են 12 հազար հայերի, ավելի քան 60 հազար հույների, որոնք կազմում էին քաղաքի բնակչության շուրջ 90 տոկոսը:

Շարմազանովն ընդգծել է, որ 2010 թվականին Հայաստանի ԱԺ աշխարհի բոլոր խորհրդարաններին կոչ է արել ճանաչել հայերի, Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը, քանի որ այդ ցեղասպանությունները մեկ օղակ են: Շարմազանովը նաև հիշեցրել է, որ պատմության մեջ անջնջելի հետք է թողել Ուինսթոն Չերչիլը, ով հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ: Նա հայտարարել է, որ Մուսթաֆա Քեմալին (Աթաթուրք) հարկավոր էր նոր Թուրքիա` առանց քրիստոնյա բնակչության, այսինքն, առանց հայերի, հույների և ասորիների: ՙՄենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի հայերի, Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ես համոզված եմ, որ ճշմարտությունը վաղ թե ուշ կհաղթանակի՚, - ամփոփել է նա:

Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Թաիսն իր հերթին հայտարարել է, թե Պոնտոսի հույների ցեղասպանությունը չափազանց կարևոր իրադարձություն է, հատկապես այն երկրների համար, որտեղ հույներ են բնակվում: Եվ այդ երկրներն արդեն ճանաչել են Ցեղասպանության փաստը: ՙՀունաստանի խորհրդարանը նույնպես ճանաչել է Հույների ցեղասպանության փաստը, ինչը լուրջ քայլ է դրա միջազգային ճանաչման ճանապարհին՚, - ընդգծել է դեսպանը: Նա ընդսմին ավելացրել է, որ միայն այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը կճանաչի Հույների ցեղասպանության փաստը, կարելի է խոսել վնասի փոխհատուցման մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ը թուրքերի կողմից փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրն է: 1915 թվականի մարտին Զմյուռնիայում (Իզմիր), մերձսևծովյան Պոնտոսի շրջանում երիտթուքերն իրականացրել են հույների կոտորած, որոնք մինչ այդ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն բնակչության նկատմամբ ակտիվ էթնիկ զտումներ են իրականացվել թուրք ազգայնականների կողմից և Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) ղեկավարությամբ` 1919-1922 հույն-թուրքական պատերազմի ժամանակ: Հենց 1919 թվականի մայիսի 19-ը` Քեմալի Սամսոն ժամանման և կոտորածի երկրորդ ալիքն սկսվելու օրը, նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր, որի զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 350 հազարից մինչև 1,2 մլն մարդ:

>>>
Կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա ժամկետային ծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության առնչությամբ.ցուցարարները փորձել են մուտք գործել կառավարության շենք
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 14:24

 Կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային-զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության առնչությամբ, որի ծնողներն այսօր փորձել են որդու դիակը Վերին Գետաշենից բերել Երևան և դնել կառավարության շենքի առջև՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից բացատրություն պահանջելով բանակում տիրող իրավիճակի առնչությամբ:

Ակցիայի մասնակիցները  պահանջել են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և, նույնիսկ, փորձել են ներխուժել կառավարության շենք, սակայն իրավապահները կասեցրել են այդ փորձերը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտոց ցուցարարների և ոստիկանների միջև: Կառավարության շենքը պահպանում է ուժեղացված պարեկային ծառայությունը:

Ակցիայի մասնակիցներին մոտեցել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Խաղաղ ժամանակ բանակում զոհված զինվորների մայրերը պահանջում են հանդիպում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարգդես Գասպարին վազում է կառավարության շենքի շուրջը՝ բղավելով. ՙՍերժիկ, մարդասպան՚:

Ավելացնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ այսօր առվոտյան նախարար Սեյրան Օհանյանի մոտ խորհրդակցությունից հետո պաշտոնանկ են արվել  մի շարք բարձրաստիճան զինվորականներ: Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին, ժամը 15:30-ի մոտ: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը իրեն ամրագրված ՙԱ-Կա-Էմ՚ ինքնաձիգից կրակել է, ինչի արդյունքում Լյուքս Ստեփանյանը մահացու վիրավորում է ստացել ծոծրակի շրջանում, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի վիրավորում է ստացել և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Ավելի վաղ զոհվածի հայրը, Գեղարքունիքի մարզի Վերին  Գետշաեն գյուղի բնակիչ Իշխան Ստեփանյանը հայտարարել էր, թե մտադիր է որդու դիակը բերել Երևան և բողոքի ակցիա անցկացնել կառվարության շենքի առջև: Սակայն Սևան-Երևան մայրուղում զոհվածի դիակը փոխադրող թափորը կանգնեցրել են ոստիկանները: Զոհվածի հարազատների և ոստիկանների միջև տեղի է ունեցեկ ծեծկռտոց, ինչի արդյունքում մահվան թափորի մասնակիցները ջարդել են ոստիկանական մեքենա: Թափորին ընդառաջ են գնացել ռազմական ոստիկնության ղեկավար Սամվել Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զոհվածի ծնողներին խոստացել է, որ կանցկացվի ողբերգության մանրակրկիտ հետաքննություն, ինչի արդյունքում բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Նա նաև խոստացել է , որ գործի քննությունը կլինի հրապարակային: Այսօր իսկ որոշում է կայացվել միջադեպի առնչությամբ  հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել Դավիթ Խաչատրյանին և միջնորգադիր ներկայացնել դատարան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:  Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո զոհված զինվորի հարազատները համաձայնել են վերադառնալ տուն:

>>>
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 14:20

Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից: Սույն թվականի մայիսի 9-ին Ստամբուլում Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, մեկ անգամ ևս վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ գործունեության ծավալման մասին: Առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով: Բանկն օրեցօր ընդլայնում է համագործակցությունը ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների հետ: 2012թվականին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 75%-ով: Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի կողմից ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 90%-ով և 31.03.2013թ. դրությամբ կազմել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում, ակրեդիտիվների ծավալն աճել է  115%-ով, իսկ բանկային երաշխիքներինը` 56%-ով:
Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալների ընդլայնմանը զուգահեռ իր հաճախորդներին առաջարկում  է ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ, նոր ու ժամանակակից լուծումներ:

Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ: Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. ՙՆման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի  կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի՚: ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ընդգրկվելը մեկ անգամ ևս վկայում է Ամերիաբանկի բարձր վարկանիշի մասին` որպես հուսալի և ճանաչված գործընկեր միջազգային շուկայում:

Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին:

>>>
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
 Շաբաթ, 18 Մայիսի 2013 13:44

Բնորոշեք հանրապետության ներքաղաքական վերջին իրադարձությունները: Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը հեռանկարներ ունի, թե՞ նորից կրկնվի վերջին տարիների սցենարը, որն ուղեկցվում է ժողովրդի հիասթափությամբ:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն առնվազն կոնսերվացիա է, այսինքն`բնակչության բողոքական զանգվածի պահպանում: Այդ իսկ պատճառով նա պարբերաբար այցելում է մարզեր`ապագա փոփոխությունների հույս ներշնչելով մարդկանց: Կարծում եմ, որ դեպի լավը փոփոխություններ անպայման կլինեն: Այսօր Հայաստանում արդեն ամենուրեք կոտրվել է իշխանության դեմ խոսակցությունների տաբուն: Եվ ոչ ոք իշխանության դեմ բացահայտ հանդես եկեղ մարդկանց ձեռք չի տալիս: Առաջինը`նրանք շատ են, երկրորդ`երկրում, իրոք, շատ բան է փոխվել, փոխվել է ժամանակը: Եվ տեխնիկական առաջընթացը ոչ պակաս կարևոր դեր է խաղում դրանում: Ըստ որում, Րաֆֆին հաջողությամբ հանդես է գալիս իշխանության դեմ, քաղաքական կոռեկտության շրջանակներում, ինչը նրա անձնական արժանիքն է: Իսկ ընդհանուր առմամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունն անցած նախագահական ընտրություններում մյուս ընդդիմադիր քաղաքական գորխիչներից նրա տարբերության մեջ է: Հայաստանում թե’ իշխանության, թե’ ընդդիմության հանդեպ մարդկանց հավատի բացակայության պայմաններում հանկարծ այլ մարդ հայտնվեց: Մարդ Արևմուտքից`այն իմաստով, ինչպես պատկերացնում են Արևմուտքը Հայաստանի քաղաքացիները, ովքեր այդպես ձգտում են այնտեղ: Եվ շատ քաղաքներում, գյուղերում մեծամասնություն ստացած Րաֆֆի հաջողությունից շփոթված էին ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Այդ պատճառով, ի տարբերություն շատերի, վստահ եմ, որ եթե Րաֆֆին նախագահի թեկնածու չառաջադրվեր, մնացած կուսակցությունները`ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ, այդքան ձայն ամեն դեպքում չէին ստանա:

Այսինքն`ընտրություններին մասնակցությունից այդ ուժերի ինքնահեռացումն արդյունքների ձևավորման հարցում վճռորոշ դեր չի՞ խաղացել:

Կարծում եմ`այդ ուժերից յուրաքանչյուրն ընտրություններին չմասնակցելու իր պատճառներն է ունեցել, որոնք չէի ցանկանա այժմ հնչեցնել: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանն իր ձայներն ստացել է`իշխանության հանդեպ հասարակության վստահության բացակայության պատճառով: Եթե Րաֆֆին այլ քաղաքական գործիչ չլիներ, իշխանությունները հեշտությամբ կզսպեին նրան`առաջարկելով այն, ինչ սովորաբար ուրախությամբ ընդունում են քաղաքական այլ կուսակցությունները`պորտֆելներ, բիզնեսներ և այլ բարիքներ: Սակայն, այնպես ստացվեց, որ այդ ամենից ոչինչ Րաֆֆին պետք չէր: Եվ այսօր մենք Րաֆֆիից սպասում ենք քայել, որոնք սովոր ենք սպասել մեր դասական ընդդիմադիր գործիչներից, սպասում ենք հեղափոխություն: Ըստ որում, այն ամենը, ինչ պետք է աներ Րաֆֆին, արդեն արել է մինչև ապրիլի 9-ը`նախագահի երդմնակալության օրը: Այլ քայլեր նրան հարկավոր չէր անել, դրանք պետք է իշխանությունն աներ: Րաֆֆին առաջադրվեց, անցկացրեց հիանալի նախընտրական արշավ`ցույց տալով թե’ իշխանության, թե’ այս իրավիճակի հետ համակերպվելու ժողովրդի ցանկության բացակայությունը: Սերժ Սարգսյանը, որպես պատասխան, պետք է ձևացներ, թե ոչինչ տեղի չի ունեցել, և ինքը շարունակելու է նախագահել ևս հինգ տարի: Երկրորդ տարբերակը Սարգսյանի համար Րաֆֆի հետ երկխոսությունն էր, բայց ոչ Հայաստանում այդ հասկացության դասական իմաստով: Հարկավոր է միահամուռ իրավիճակից ելք գտնել, վերլուծել պատճառները, թե ինչու ժողովուրդը հրաժարվում է քվեարկել իշխանության օգտին: Բոլոր այդ խնդիրները չեն վերացել, և դրանք պետք է վերացնի ոչ թե Րաֆֆին, այլ Սերժ Սարգսյանը: Նախագահը չի կարող անտեսել Րաֆֆի Հովհաննիսյանից, որի հետևում կանգնած է բնակչության զգալի մասը: Ընդհանուր առմամբ Հայաստանն ինձ հիշեցնում է ԽՍՀՄ-ն իր գոյության վերջին օրերին, երբ Կոմունիստական կուսակցությունը պետք է ինչ-որ բան աներ, որպեսզի պահպաներ երկիրը: Այո, մեր մարդիկ առայժմ  չեն գրոհում պետհաստատությունները, Բաղրամյան 26-ը, սակայն, նույնիսկ պաշտոնական տվյալներով, 42%-ը չի ցանկանում ապրել Հայաստանում և ամեն բան անում է, որպեսզի լքի երկիրը: Բացի այդ, Սերժ Սարգսյանին գրեթե անհնար կլինի արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել`ունենալով այդքան թույլ ներքին դիրքերը:

Որքանով ես եմ հասկանում, իշխանությունը նախընտրում է հույսը դնել Րաֆֆի Հովհաննիսյանից հասարակության մոտալուտ հիասթափության վրա, ինչպես տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում...

Հիասթափությունը նույնքան ուժեղ չի լինի, որքան նախորդ դեպքերում`թեկուզ այն պատճառով, որ Հովհաննիսյանը ոչ ոքի ոչինչ չի խոստացել: Նա չի օգտագործել կարգախոսեր, ինչպես`ՙՍերժ, հեռացի’ր՚, ժողովրդին կոչ չի արել ՙհեռացնել ռեժիմը՚: Նա ուղղակի կոչ է արել հասարակությանը ցույց տալ, թե ով է Հայաստանի իրական տերը, որ ժողովուրդը չի ցանկանում այլևս այսպես ապրել, ինչը և արվել է: Եվ եթե նույնիսկ Րաֆֆին հեռանա, ժողովրդի հիասթափությունն ամենևին չի ստիպի իրեն սիրել իշխանությանը:

Դուք նշեցիք Րաֆֆիի ՙարևմտամետությունը՚, բայց այդ դեպքում ինչու՞ Արևմուտքը շտապեց ճանաչել Սերժ Սարգսյանի հաղթանակը`ի վնաս ՙիր՚ թեկնածուի: 

Այսօր Արևմուտքն արդեն իշխանափոխության նպատակով հեղափոխություններ չի անում այս կամ այն երկրում`հասկանալով, որ ցանկացած նախագահ, վերջիվերջո, հաշվի է առնելու գերտերությունների կամ միջազգային կազմակերպությունների պահանջները: Շատ ավելի հեշտ է կառավարել թույլ, ոչ լեգիտիմ, ժողովրդի վստահությունը չվայելող նախագահին, քան իր ուժեղ դրածոյին, ով որոշակի պահից սկսած լիովին կարող է ատամ ցույց տալ: Այդպես է եղել Ուկրաինայում, Վրաստանում, այլ երկրներում: Վերջիվերջո, իր նախագահության 5 տարում ի՞նչ խնդիրներ ստեղծեց Սերժ Սարգսյանը Արևմուտքի համար: 

Ենթադրենք, նույն թուլության պատճառով բարեհաճորեն հակվում է դեպի Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության կողմը...

Աշխարհաքաղաքականությունում կան շահերի ու ազդեցության գոտիներ, որոնց վրա գերտերություններն աչք են փակում`համարելով, որ դրանք իրենց չեն պատկանում: Այնպես է ստացվել, որ Հայաստանը և ԱՊՀ երկրներն արժանանում են Արևմուտքի հատուկ մոտեցմանը, որն ընդունում է Ռուսաստանի գերիշխող դերը, իհարկե`առանձին բացառություններով: Եվ միակ բանը, որն առայժ ասում է ԵՄ-ն, այն է, որ ցանկացած ինտեգրացիոն միավորում չպետք է հակասի ԱՀԿ և Հայաստան-ԵՄ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի առնչությամբ պարտավորություններին:

Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում վերջինիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ կուսակցությունը եկել է բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու Հայաստանում: Ի՞նչ է դրա տակ ենթադրվում հայաստանյան այսօրվա իրողություններում, կառավարման օլիգարխիկ մեթոդից հրաժարու՞մ:

Անձամբ ինձ համար ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը կուսակցության համագումարում համոզիչ չէր: Ավելին, այն համոզիչ չէր նույնիսկ նույն դահլիճում նստածների համար, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացել փակագծերը, թե ինչ է ենթադրում այդ հայտարարության ներքո: Այդ պատճառով ես լուրջ չեմ համարում այդ հայտարարությունը: Տեր-Պետրոսյանն ընդամենն իր որոշ քայլերն արդարացնելու փորձ է կատարել, որոնք ի սկզբանե սխալ եմ համարել, մասնավորապես`անջատել հարուստ մարդկանց իշխանությունից և հույսը նրանց վրա դնել քաղաքականությունում: Յուրաքանչյուր կուսակցության ցանկացած քայլ պետք է հասարակության գնահատականին արժանանա, բարձրացնի իր վարկանիշը, ավելացնի կողմնակիցների քանակը: Եվ խոսելով այսօր բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին`Տեր-Պետրոսյանն ընդամենը նկատի ուներ երկու-երեք հարուստ մարդկանց իշխանական բուրգից անջատելու անհրաժեշտությունը: Այս դեպքում, կարծում եմ, ՀԱԿ-ը շփոթում է պատճառը հետևանքի հետ: Տնտեսական տեսակետից օլիգարխների առկայությունն իշխանությունում, իհարկե, ճիշտ չէ: Սակայն, իշխանությունից նույն Սամվել Ալեքսանյանի անջատման և իշխանության համակարգն անփոփոխ թողնելու դեպքում նրա տեղը անմիջապես կլրացվի մեկ ուրիշով, ով որակապես հիշյալ օլիգարխից չի տարբերվի:

Դուք նշեցիք, որ Հայաստանը հիշեցնում է Ձեզ ԽՍՀՄ-ն իր գոյության վերջին օրերին: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այդ լճացումը, նշեք հնարավոր սցենարները:

Եթե իշխանության ղեկին գտնվող մարդկանց մոտ, այնուամենայնիվ, դեռ կա Հայաստանը զարգացնելու նպատակ, դա կարելի է անել մեկ ամսում`սկզբի համար տնտեսության զարգացման ազատ շուկայական պայմանների համար նախադրյալներ ստեղծելով: Այդ մասին է վկայում թեկուզ Ղազախստանի փորձը, ուր ոչ ոք չի խոսում ընտրություններում ժողովրդավարության մասին, բայց որտեղ նախագահ Նազարբաևն իր ռազմավարությամբ փորձում է ազատ շուկայական հարաբերություններ ստեղծել: Որպես արդյունք`Ղազախստանն այսօր տնտեսության ազատականացման ցուցանիշներով 20 կետով ավելի բարձր է Հայաստանից:

Իսկ Ղազախստանում օլիգարխներ չկա՞ն:

Տնտեսության և պետության վրա բացասաբար ազդող օլիգարխ-մոնոպոլիստներ, ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանում չկան: Եվ այսօր Նազարբաևը կրկնում է նույն Աուգուստո Պինոչետի կամ Չինաստանի իշխանությունների գործողությունները, որտեղ վաղուց տնտեսական հեղափոխություն է տեղի ունեցել: Վերջին տարիներին իշխանության ղեկին դիկտատորներ ունեցող շատ երկրներ իրական բարեփոխումների կարողություն են ցուցաբերել: Սակայն, այսօր Հայաստանում, ցավոք, նույնիսկ դա չկա:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով