Arminfo.info

ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի շուրջ ուղիղ եթերում բանավեճ անցկացնելու Փաշինյանի կոչին
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 23:00

Արմինֆո. Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ուղիղ եթերում բանավեճ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ:

ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 17:24

Արմինֆո. 2024թ․-ի դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում կայացած Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է «Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն» գլխավոր մրցանակին։

Հանցավոր խումբը հափշտակել է ուրիշի անշարժ գույքը
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 13:05

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Մարությանը՝ Ավինյանի հետ բանավեճում․Եթե ձեր ընտրողներն իմանային գների առաջիկա բարձրացման մասին, ձեր օգտին  չէին քվեարկի
 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024, 12:56

Արմինֆո. Դուք խաբել եք ձեր ընտրողներին. եթե դուք, որպես ազնիվ քաղաքական գործիչ, ընտրություններից առաջ հաղորդեիք, որ ընտրվելուց անմիջապես հետո կբարձրացնեք տրանսպորտի, անշարժ գույքի հարկի և շինթույլտվությունների գները, չէիք ստանա ընտրողների անգամ այն խղճուկ 75 հազար ձայները, որ ստացել եք: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Factor TV-ում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մարուքյան. Հայաստանի գործող իշխանությունները ոչ մի ատյանում չեն բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղի հարցը
 Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 17:39

Արմինֆո.Հայաստանի գործող իշխանություններն այսօր ոչ մի ատյանում չեն բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին դեկտեմբերի 17-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Էդմոն Մարուքյանը ՝ ամփոփելով անցնող տարին ։

Քննարկվում է "Երիտասարդական քաղաքականության մասին" օրենքի նախագիծը
 Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 13:19

Արմինֆո.Երիտասարդների տաղանդի, էներգիայի, ներուժի բացահայտումը մեր երկրի զարգացման առաջնահերթություններից է: Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը: Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնն արդեն իսկ որոշիչ դեր ունի մեր երկրի որոշումների կայացման հարցում: Այդ մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ դեկտեմբերի 17-ին հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ:

ՍՌԴԹ հիմնադիր. "Մենք իսկական շրջափակման թատրոն ենք և պատմելու շատ բան ունենք"
 Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 13:09

Արմինֆո. Մենք ամենաիսկական շրջափակման թատրոն ենք և պատմելու շատ բան ունենք, թեև փորձում ենք չհիշել այդ մասին։ Հասարակական գործիչ և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի (ՍՌԴԹ) հիմնադիր Ալեքսանդր Բորդովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպես է պատմել թատրոնի մասին, որը, շրջափակում և աքսոր ապրելով, իր գործունեությունը շարունակել է արդեն Երևանում:

Ինչպե՞ս լուծել "Նաիրիտ" գործարանի վտանգավոր թափոնների խնդիրը. ԳԱԱ-ում լուծումներ են առաջարկում
 Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 10:38

Արմինֆո. Երևանի "Նաիրիտ" քիմիական գործարանի թափոնների հեռացման խնդիրը շարունակում է անհանգստացնել ինչպես Հայաստանի իշխանություններին, այնպես էլ հանրապետության հանրությանը:

Կառավարող խմբակցությունն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է առողջապահության նախկին նախարարի թեկնածությունը
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024, 17:18

Արմինֆո. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման
 Կիրակի, 15 Դեկտեմբերի 2024, 11:47

Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13 - ին բավարարել է դատախազի միջնորդությունը և ցմահ ազատազրկման դատապարտել HSBC բանկի կողոպտչին՝ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին, ով մարդ էր սպանել:

Մակրոնը շնորհավորել է Ֆրանսիայում ՀՀ նոր դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և զարգացման
 Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024, 11:40

Արմինֆո Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

9-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
 Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024, 11:38

Արմինֆո. Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:

Օկամպո. Հանուն Հայաստանի փրկության անհրաժեշտ է Արցախի իրադարձությունները որակել ցեղասպանություն
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 23:28

Արմինֆո.Հանուն  Հայաստանի փրկության կարևոր է ընդունել, որ Արցախի իրադարձությունները ցեղասպանություն են։ Այս մասին հայտարարել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ "Ընդդեմ ցեղասպանության հանցագործության" 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում։

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնության խմբային փուլում
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 17:26

Արմինֆո.Դեկտեմբերի 13-ին Ցյուրիխում կայացել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը:

Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են դեսպանատներ բացել երկու երկրներում
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 17:06

Արմինֆո. Դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։

Իջևանցի Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի փոխնախարարի պաշտոնում.
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 13:12

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին Կամո Ցուցուլյանին վերանշանակել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:

Շուկայի մսավաճառներ. Մենք ուզում ենք օրենքով աշխատել, բայց թող օրենքը լինի այնպիսին, որպեսզի կարողանանք օգտվել դրանից
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 12:55

Արմինֆո. Մենք բոլորս ուզում ենք օրենքով աշխատել, բայց թող օրենքն այնպիսին լինի, որպեսզի կարողանանք օգտվել դրանից ։ Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է Գումի շուկայի մսավաճառներից մեկը՝ սպանդանոցից մսի ծագումը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով ոստիկանության կողմից դրա առգրավման առնչությամբ։

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 10:45

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարության հաղորդագրության համաձայն, այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
 Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 13:02

Արմինֆո. Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներն Իրանի սահմանի մոտ թմրանյութի խոշոր խմբաքանակ փոխադրող երկու քաղաքացու են ձերբակալել
 Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 12:12

Արմինֆո. Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Ինչպես հաղորդում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը, ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել է փախուստի։ Ուղևորը նույնպես մեքենայում էր։
 




Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման