Arminfo.info


Երևանում անցկացվել են  Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 13:58

Արմինֆո. Երևանում անցկացվել են հիշատակի միջոցառումներ ՝ նվիրված Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարելիցին: Ուկրաինայի աջակցության ակցիան Հայաստանի մայրաքաղաքում սկսվել է հաղթանակի և արդար խաղաղության համաուկրաինական աղոթքով, որից հետո ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ակցիա Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, ուկրաինացի փախստականների և Երևանի բոլոր ոչ անտարբեր բնակիչների մասնակցությամբ:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել գոյաբանական սպառնալիքների բախված խոցելի համայնքների պաշտպանությունը. դրա վառ օրինակն է Արցախը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 11:19

Արմինֆո.Հայաստանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կայունությանն ու ամբողջականությանն ուղղված ջանքերին՝ ներկա և փոփոխվող մարտահրավերներին դեն հանդիման: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հայտարարության մեջ ՝ կազմակերպության աշխատանքի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցի առնչությամբ:

Ալբերտո Ֆերնանդես. ես մշտապես իմ ձայնն եմ բարձրացրել ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունների
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 10:37

Արմինֆո.Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:

ԱԺ պատգամավոր. Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ
 Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023, 17:20

Արմինֆո.ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել  ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:

ՀՅԴ բյուրոյում անթույլատրելի են համարել ՀՀ իշխանությունների կողմից սփյուռքահայերի ներառումը "սև ցուցակներում"
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:47

Արմինֆո.Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Եւ սա առաջին ու միակ դեպքը չէ։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի հայտարարությունում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին՝ ժողովրդավարության ճանապարհով առաջ շարժվելու անսասան կամքի համար
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2023, 11:01

Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ժողովրդավարության ճանապարհով առաջ շարժվելու անսասան կամքի համար՝ ի հեճուկս անվտանգության ոլորտում առկա դժվարություններին: Այդ մասին դեսպանը հայտարարել Է մայիսի 31-ին Երեւանում "Հանուն ժողովրդավարության" համաժողովի բացմանը։

Ֆրանսիացի քաղաքական գործիչները Էմանուել Մակրոնին կոչ են արել միջամտել Բերձորի միջանցքի իրավիճակին
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 12:22

Արմինֆո.Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Փակել Լաչինի միջանցքը՝ նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության. ՀՀ վարչապետ
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022, 12:32

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը: Համաժողովն անցկացվում է դեկտեմբերի 12-13-ը Երևանում` «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:

Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է. ՀՀ ԱԳՆ
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 17:06

Արմինֆո. Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում: Այդ մասին ասվում է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:

"Զանգեզուրի միջանցքի" բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
 Հինգշաբթի, 21 Հուլիսի 2022, 15:56

Արմինֆո."Զանգեզուրի միջանցքի" բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար։ Ինչպես հաղորդում է APA-ն, այդս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝  Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ երկրորդ նիստի ժամանակ:

Հայաստանի վերաբերյալ Amnesty International 2021/22 զեկույցը ահազանգում է մի շարք ոլորտներում մարդու իրավունքների խախտումների մասին  
 Երեթշաբթի, 29 Մարտի 2022, 15:38

Արմինֆո. Ոչ ոք պատասխանատվություն չի կրել 2020թ. "հայ-ադրբեջանական" հակամարտության ընթացքում և դրանից հետո  կատարված խախտումների համար, այդպես էլ չի վերականգնվել արդարությունն այն մարդկանց նկատմամբ, ում իրավունքները խախտվել են։ Այդ մասին ասվում է Amnesty International 2021/22 զեկույցում։

Ռոբերտ Քոչարյանը հաղորդում է իր համախոհների նկատմամբ իրավապահների ճնշումների մասին  
 Շաբաթ, 22 Մայիսի 2021, 12:21

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" նախընտրական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հաղորդում է իրավապահ մարմինների կողմից իր կողմնակիցների նկատմամբ ճնշումների մասին: "Արդեն մի քանի օր է ՝ ինձ տեղեկություններ են հասնում այն մասին, որ առանձին վայրերում իրավապահ համակարգի կողմից իմ համակիրների վրա ճնշումներ են սկսվել", - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի նախագահը դիմել է ավելի քան երկու տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
 Հինգշաբթի, 22 Ապրիլի 2021, 15:09

Արմինֆո. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց:

Ոստիկանություն. Սամվել Հակոբյանը հրաժարական է տվել ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով
 Երեթշաբթի, 22 Դեկտեմբերի 2020, 18:40

Արմինֆո. Այսօր հանրահավաքում հայտարարվել է, որ ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը։ Այդ առնչությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասվում է. «Հայտնում ենք, որ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով»։

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր <Նորք> ԻԿՀ-ի բաց նամակը
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020, 11:28

Արմինֆո. <Մեր ժամանակի հերոսը> մրցանակաբաշխությունը շրջանցել է <Նորք> ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմին, որն առաջին իսկ օրերից ներգրավված է COVID-19-ի դեմ պայքարում։

Կանխատեսում Սեփական անգործության արդյունքում իշխանությունը կրկին կստանա <թովմասյանական> ՍԴ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020, 18:11

Արմինֆո. Անկախ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունների արդյունքներից՝ նրանց թեկնածությունների քննարկմամբ խորհրդարանն իր վրա է վերցրել երկրում սոցիալական արդարությունն արմատախիլ անելու պատասխանատվությունը։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է կգա ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020, 12:21

Արմինֆո. <Հուսով եմ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի>։ Այս մասին #bRightTalk ձևաչափի  տասնմեկերորդ մասի շրջանակում հայտարարել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ղազախստանն ընթանում է առաջադիմական բարեփոխումների կուրսով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020, 12:24

Արմինֆո.Ղազախստանում իրականացվում է քաղաքական բարեփոխումների խոշոր փաթեթ, որոնք նոր փուլ են բացում հասարակական-քաղաքական կյանքի հետևողական ազատականացման համար։ Դրանք շոշափում են ժողովրդավարության հիմնական ինստիտուտների հետագա զարգացումը՝ քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը, ընտրությունների կազմակերպումը եւ քաղաքական կուսակցությունների գործունեությունը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Սահմանադրական դատարանի  ճակատագիրը  որոշել խորհրդարանի դահլիճում
 Երեթշաբթի, 5 Մայիսի 2020, 18:45

Արմինֆո. "Վերջին օրերին մենք կարողացանք համոզվել, որ օլիգարխիան Հայաստանում պարտված չէ, այն շարունակում է գոյություն ունենալ և ազդել իշխանության տարբեր ճյուղերի վրա", - խորհրդարանի ամբիոնից հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հասարակական կազմակերպությունները պահանջում են իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ
 Երեթշաբթի, 21 Ապրիլի 2020, 12:15

Արմինֆո. Մի շարք կազմակերպություններ դժգոհություն են հայտնել դատական համակարգում վեթինգի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության բացակայությունից։




Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա