Arminfo.info


MPG. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 15:13

Արմինֆո.Հայաստանում հարցման մասնակիցների կեսից ավելին դեմ չէ Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Ամոթի լեռ"  հարցման տվյալները։

ԱՄՆ դեսպանը քաջալերել է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022, 12:48

Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։

Բնապահպանական ՀԿ-ները հաստատում են Ամուլսարում ուրանի առկայությունը, ընկերությունը հերքում է
 Երկուշաբթի, 14 Մարտի 2022, 13:10

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը։ Ինչպես հաղորդել է «Էկոլուր» ՈԿԿ-ը, արձագանքելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանը, նախարարության մասնագետները իրականացրել են գամմա ճառագայթման չափումներ հանքի հարակից տարածքի տարբեր հատվածներում և Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումը տատանվում է 5-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում:

Ամուլսարի շահագործման կողմնակիցները պատգամավորներին մեղադրել են քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի մեջ
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020, 14:26

Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի է  ունեցել Ամուլսարի հանքավայրի շահագործման կողմնակիցների սակավաթիվ բողոքի ակցիան:

Քաղաքագետ <Ամուլսարը> պետական ինստիտուտների ապալեգիտիմացման գործընթացի արտացոլումն է
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2020, 15:33

Արմինֆո. Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում պետական ինստիտուտների ապալեգիտիմացման գործընթացի արտացոլումն ու շարունակությունն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ամուլսարում իրավիճակը կրկին թեժացել է. պատգամավորը ոստիկանությունից պահանջում է օբյեկտիվ քննություն
 Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2020, 13:19

Արմինֆո.Այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ։

Էդուարդ Աղաջանյան. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավական դաշտ, կարելի է ասել, չկա
 Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2020, 21:38

Արմինֆո. Հայաստանի կառավարության զգուշավորությունը Ամուլսարի նախագծի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի իրավական դաշտի բացակայությամբ ։

Lydian Armenia-ի սկանդալային պահնորդական կազմակերպության լիցենզիան կասեցվել է
 Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2020, 11:56

Արմինֆո.ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է:

Կանաչ ակտիվիստներն Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա են անցկացնում
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020, 19:38

Արմինֆո. Օգոստոսի 20-ի երեկոյան մեկնարկել է կանաչ ակտիվիստների բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։ Ավելի վաղ ցուցարարները երթով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով, նրանց միացել են նաեւ Ջերմուկ քաղաքի բնակիչները, որոնք կեսօրին ավտոերթով շարժվել էին դեպի մայրաքաղաք:

Ամուլսարի պահապանները թույլ չեն տա անուղղելի վնաս հասցնել Հայաստանի շրջակա միջավայրին
 Ուրբաթ, 7 Օգոստոսի 2020, 18:06

Արմինֆո. Չորրորդ օրը շարունակվում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաները: Ինչպես Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է շարժման ակտիվիստ Գոհար Հունանյանը, իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է: "Այս պահին հանքի մոտ իրավիճակն առավոտից առանց միջադեպերի է։ "Լիդիան Արմենիա" ընկերության կողմից տեղադրված տնակներն ապամոնտաժվել են", - ընդգծել է ակտիվիստուհին:

Lydian Armenia-ի վագոն-տնակները, որոնք բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էին դարձել, ապամոնտաժվել են
 Ուրբաթ, 7 Օգոստոսի 2020, 17:40

Արմինֆո Lydian Armenia-ի վագոն-տնակները, որոնք բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էին դարձել, ապամոնտաժվել են։

Վարչական դատարանը «Լիդիան Արմենիային» թույլատրել է աշխատել ՝ բավարարելով Բնապահպանության եւ ընդերքօգտագործման վարչության դեմ հայցը
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019, 23:39

Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
 
ՙԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում: 
 
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է  հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:
 
«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է, - «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:  
 
«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև Վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:  
 
«Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

Հանրային խորհրդին կից կստեղծվի Ամուլսարի հանքավայրի մշակման հարցերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
 Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2019, 16:47

Արմինֆո.Հայաստանի Հանրային խորհրդին կից կստեղծվի փորձագետների մասնակցությամբ  աշխատանքային խումբ՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հարցերը ուսումնասիրելու համար: Բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացրած փաստերի և համապատասխան հետազոտությունների արդյունքների վերլուծության արդյունքում կձևավորվի Հանրային խորհրդի դիրքորոշումը հանքի մշակման վերաբերյալ:

Ջերմուկի 19 բնակիչներ դատարան են դիմել Ամուլսարի նախագծի առնչությամբ
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2019, 12:51

Արմինֆո. Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքներով, ընդդեմ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ 3-րդ անձ ներգրավվել է Լիդիան Արմենիա ՓԲԸ և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը, խնդրելով պարտավորեցնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
 

"SOS Ամուլսար" նախաձեռնությունը վկայում է հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին
 Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2019, 13:24

Արմինֆո. "SOS Ամուլսար" նախաձեռնությունը Facebook-ի իր էջում զետեղել է լուսանկար, որը վկայում է "Ամուլսար" ոսկու հանքավայրում ուրանի խոշոր պաշարների առկայության մասին:  Այսպես, գրառման համաձայն, դեղին սարքի U տառը նշանակում է ուրանի առկայություն չափվող նյութում։ Դրա դիմաց նշված "245 " թիվը նշանակում է ուրանի խտությունը մեկ տոննայում՝ գրամով։ Մինչդեռ նորմը պետք է լինի 4", - նշված է գրառման մեջ ։

Ամուլսարի հանքից ոսկու առաջին ձուլակտորը Lydian International-ը նախատեսում է ստանալ 2020 թվականի վերջից կամ 2021 թվականի առաջին եռամսյակից ոչ շուտ
 Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2019, 18:48

Արմինֆո. Ամուլսարի հանքին հասանելիություն ստանալու դեպքում Lydian International ընկերությունը նախատեսում է շինարարական աշխատանքները վերսկսել ոչ շուտ, քան 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. ՔԿ
 Երկուշաբթի, 2 Սեպտեմբերի 2019, 16:33

Արմինֆո.Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ։

ԷԼԱՐԴ-ի փորձագետներ. 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի ոսկու հանքի անվտանգ շահագործման համար
 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019, 16:20

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ծանոթացել է Ամուլսարի նախագծի վերաբերյալ ELARD-ի փորձագիտական եզրակացությանը եւ բախվել է փաստաթղթի մեկնաբանությանն առնչվող խնդիրների: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով է իր ելույթը սկսել օգոստոսի 29-ին Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձագետների հետ սկայպ-կոնֆերանսում:

Քաղաքական գործիչ. Ամուլսարի հանքը շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման կարիք ունի
 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019, 14:58

Արմինֆո.Ամուլսարի հանքը շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման կարիք ունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Լուսավոր Հայաստան> կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Փաշինյան. «Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ
 Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2019, 21:07

Արմինֆո.«Էլարդի» հետ վարչապետի Նիկոլ Փաշինյանի Skype-կոնֆերանսը տեղի է ունեցել: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետը: ՙՔանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտեւի մի քանի ժամ: Ինչպես եւ պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք՚, - գրել է վարչապետը:




Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա