Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 10:51
Արմինֆո. Փետրվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 11:32
Արմինֆո. Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։ Այդ մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
|
Երեթշաբթի, 21 Հունվարի 2025, 17:56
Արմինֆո.Թուրքիայի լեռնադահուկային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները ՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային։
|
Երկուշաբթի, 20 Հունվարի 2025, 11:08
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա բացառիկ համերգային ծրագրով:
|
Ուրբաթ, 17 Հունվարի 2025, 12:20
Արմինֆո.Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ Երեւանում կրկին կցուցադրվի "Ախթամար. Լեգենդ սիրո մասին " արտասովոր սառցե ներկայացումը, որը հիմնված է բնօրինակ սյուժեի վրա, բայց առաջարկում է նոր հայացք հայտնի պատմությանը:
|
Ուրբաթ, 17 Հունվարի 2025, 11:33
Արմինֆո.Բաքվում պահվող 16 հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ շինծու դատավարությունն, առաջին հերթին, վիրավորում է հայերի ազգային արժանապատվությունը: Այդ մասին ասվում է ՀԱԵ Արցախի թեմի հայտարարությունում։
|
Ուրբաթ, 17 Հունվարի 2025, 11:28
Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի "Ինտերի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային կազմակերպություններին ՝ կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Բաքվի բանտից հայ ռազմագերիներին ազատելու համար:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 19:28
Արմինֆո.Հայտնի բարերար և գործարար, Արցախի Հանրապետության կառավարության նախկին ղեկավար, Բաքվի բանտում որպես քաղբանտարկյալ ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանն այսօր հանդես է եկել ուղերձով, որը տարածվել է նրա ֆեյսբուքյան էջում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025, 18:42
Արմինֆո. Newmag Winter Fest-2025 գրքի փառատոնն այս տարի իր դռները կբացի փետրվարի 16-ին «Դվին» երաժշտության սրահում:
|
Երեթշաբթի, 14 Հունվարի 2025, 10:43
Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025, 11:04
Արմինֆո. 2025 թվականի հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
|
Երեթշաբթի, 7 Հունվարի 2025, 18:19
Արմինֆո. Փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո Երևանում հասարակական տրանսպորտի սակագները կբարձրանան: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սպասվող փոփոխությունների առնչությամբ «Ֆեյսբուքի» իր էջում հիշեցրել է, որ Transport.yerevan.am կայքում կարելի է ծանոթանալ և ընտրել առավել մատչելի փաթեթները, ստուգել արտոնությունների մատչելիությունը, մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշն ու ծննդյան ամսաթիվը, արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթ ՝ այն կցելով տրանսպորտային կամ բանկային քարտին, որն ունի անհպում վճարումներ կատարելու հնարավորություն:
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024, 12:25
Արմինֆո. Արմավիրի մարզի Փարաքար համայնքում առաջացել է համայնքի ղեկավարի ընտրության խնդիր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024, 15:13
Արմինֆո. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսին կկայանա ռուսական լեգենդար Nautilus Pompilius ռոք խմբի համերգը:
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024, 11:34
Արմինֆո.Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։
|
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 19:01
Արմինֆո. ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը։
|
Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 18:25
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
|
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 17:11
Արմինֆո.Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ողջ անձնակազմը խորը կսկիծով տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին կյանքից հեռացել է ակնաբուժության ոլորտի մեծագույն գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս Ալեքսանդր Մալայանը։
|
Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 10:49
Արմինֆո. Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
|
Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 13:02
Արմինֆո. Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
|