Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայ գործարարներ՝ «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի համասեփականատեր Սերգեյ Գալիցկին /Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում 18-րդ տեղում է, հրապարակված 2017 թ. ապրիլին/, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը /32-րդ տեղ/ և «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը /48-րդ տեղ/, հայտնվել
են ԱՄՆ Ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակում», որը կներկայացվի երկրի Կոնգրեսի հաստատմանը: