Արմինֆո. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ փաստաբանները նրան հարցրել են, թե արդյոք պատրաստ է ապացույցների եւ օբյեկտիվ հիմքերի առկայության դեպքում ձերբակալել վարչապետին:
Արմինֆո. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրաժարական է տվել։ Այդ մասին Բեգլարյանը հաղորդել է Facebook-ի իր էջում:
Արմինֆո. Ընդդիմությունը գիշերը կմնա հանրապետության հրապարակում և մտադիր է մնալ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության քարտուղար Արման Աբովյանը։
Արմինֆո. Ընդդիմությունը "Իմ քայլը" խմբակցության ներկայացուցիչներին առաջարկել է մինչեւ երեկոյան ժամը 6-ը ներկայանալ Հանրապետության հրապարակ։ Այդ մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշել է, որ ընդդիմադիր շարժման ղեկավարությունը մտադիր է շփվել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ: Հայաստանը խորհրդարանական երկիր է, և խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է մասնակցել երկրի համար կարևոր գործընթացներին, ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։ "Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Այս պահին շրջափակված են կառավարության շենքը, գլխավոր դատախազության շենքը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Մնացեք ձեր տեղերում, շենքերը պետք է մնան շրջափակված", - ընդգծել է ՀՅԴ անդամը։
Արմինֆո. Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շրջափակել են կառավարության շենքը ։
Արմինֆո. Հիմա մենք միայն երկու ընտրություն ունենք ՝ կամ փրկել Հայաստանը, կամ գնալ դրա կործանման և մեր անկախության կորստին ։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին վարչապետ, ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում մենք ձախողեցինք բանակցային գործընթացը, վարչապետը զրոյացրեց վերջին 30 տարիների մեր բոլոր ձեռքբերումները։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Արմինֆո. Հանրապետության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը։ Նշենք, որ դեկտեմբերի 22-ը ընդդիմությունը հայտարարել է գործադուլի օր։
Արմինֆո.Դեկտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում: