Արմինֆո. Կոնվերս Բանկը «Կոնվերս 25ե ավանդի պայմանները դարձրել է ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:
Արմինֆո. Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված “34”-Բիզնես կենտրոնում:
Արմինֆո.Ամերիաբանկը, պահպանելով հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով առաջատարությունը, ձգտում է առաջատար դիրքերի հասցնել նաև մանրածախ վարկավորումը Հայաստանի բանկային համակարգում: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2018 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 779.8 մլրդ դրամ ($1.6 մլրդ, 1-ին տեղ): Դրանց կառուցվածքում 70%-ը կամ 545.8 մլրդ դրամը ($1.13 մլրդ, 1 - ին տեղ) բաժին է ընկել վարկային ներդրումներին, իսկ 8.3% - ը կամ 64.4 մլրդ դրամը ($133.1 մլն) ՝ արժեթղթերում կատարված ներդրումներին:
Արմինֆո.Մարտի 12-ին վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով:
Արմինֆո. Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկե մրցանակին:
Արմինֆո. Սկսած 2019 թվականից՝ Ամերիա ՓԲԸ-ն դարձել է Ձեռնարկատիրության Հետազոտությունների Գլոբալ Ասոցիացիայի (GERA) բացառիկ գործընկերը Հայաստանում:
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո. <Նաիրի Ինշուրանս> ԱՍՊԸ-ն հանդես է եկել ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ պարզաբանմամբ: