Արմինֆո. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի չորս ներկայացուցիչներ ընդգրկվել են աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում: Այդ մասին է վկայում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մարտի 1-ին հրապարակված թարմացված վարկանիշը:
Արմինֆո. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամենօրյա ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարավոր բոլոր լծակները` Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնհայտ ոտնահարված իրավունքները օր առաջ վերականգնելու և նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Արմինֆո. Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը:
Արմինֆո.Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 20 միլիոն 986 հազար դրամի վնասը:
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բացահայտել Ադրբեջանին առաջարկված իր նախաձեռնության մանրամասները:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է քաղաքացիների էմոցիոնալ զգացմունքները ՝ կապված Բաքվում հայ ռազմագերիների դատավարության հետ: Այդ մասին նա հայտարարել է մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում։
Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները պետք է հիմք հանդիսանան 17 տարի առաջ տեղի ունեցածին իրավական գնահատական տալու համար։ Այդ մասին մարտի 1-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Արմինֆո. Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։