Արմինֆո.Ամփոփվել է «Մի դրամի ուժը» փետրվար ամսվա ծրագիրը։ IDBank-ը և Իդրամը կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերել են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։
Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։
Արմինֆո.Մարտի 8-ից սկսվող ԼշԿանանց միամսյակի շրջանակում առաջին անգամ տեղի կունենա երևանյան հանդիսատեսի հանդիպումը Մոսկվայի հանրահայտ Ազգերի թատրոնի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնով):
Արմինֆո.Գարունը եկավ՝ իր հետ բերելով «Առանց սեր չկա գարուն» երգողներին, երգողներից նյարդայնացողներին և, իհարկե, բերելով բոլորիս հուզող հարցը՝ ի՞նչ նվիրել Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ։
Արմինֆո.Ռուս-հայկական ուղղությամբ այսօր տեղի ունեցող գործընթացներն այն չեն, ինչ կարելի է դիվերսիֆիկացիա անվանել ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Արմինֆո.Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված «Հոգու ակնթարթ» նկարների և կտավների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են սկսնակ նկարչուհի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Նարինե Ասլանյանի ստեղծագործությունները: