Արմինֆո. Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արմինֆո.Ուրախ էի հետևել Հայաստանում 2018 թվականի ընտրական գործընթացների դրական ընթացքին և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանն այդ ինստիտուտի կայացման գործում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ "Դրական փոփոխություններ քաղաքացիական հասարակության իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման միջոցով" նախագծի փակման արարողության ժամանակ։
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Պյատիգորսկի գարեջրի գործարանում պայթյունի հետեւանքով երկու հայերի զոհվելու վերաբերյալ:
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019 թվականը գնահատել է՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բաց թողնված հնարավորությունների տարի: