Արմինֆո.Կոնվերս Բանկը ավարտել է 1 մլրդ դրամ անվանական արժեքով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Սա այս տարվա ծրագրային ազդագրի շրջանակներում իրականացվող տեղաբաշխումների երկրորդ փուլն էր:
Արմինֆո.Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
Արմինֆո. Արդշինբանկն այս տարվա սեպտեմբերին կնքված Ընդհանուր ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում առաջին անգամ գործարք կնքեց Տնտեսական համագործակցության միջազգային բանկի (ՏՀՄԲ) հետ:
Արմինֆո. Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ առաջնորդների միջազգային “BuissUp” դպրոցի մասնակիցների առջև: Ունկնդիրները՝ 20-30 տարեկան, տարբեր երկրներից ժամանած 70 մասնակիցներ էին:
Արմինֆո.Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունիցե մինչև B1 «կայունե: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները:
Արմինֆո. Արդշինբանկը զգալիորեն բարելավել է ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկը գործարկել է «Վարկային արձակուրդե, համաձայն որի հաճախորդները հնարավորություն են ստանում տեղափոխել այլ բանկերի կողմից տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված վարկերը մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի առաջին 6 ամիսների ընթացքում հաճախորդը կարող է չիրականացնել վարկի և տոկոսագումարի մարումներ:
Արմինֆո. Արդշինբանկը հրապարակել է 2019 թվականի երկրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները՝ արձանագրելով աննախադեպ շահույթի աճ: Բանկի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3 մլրդ ՀՀ դրամ: (6.3 մլն դոլար): Հրապարակված ֆինանսական հաշվետվությունների համաձայն ՝ II եռամսյակում այդ ցուցանիշն աճել է 34,6 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով ՝ 2,2 անգամ։ Այդ մասին ասվում է բանկի հաղորդագրության մեջ։