Արմինֆո.Այսօր Մանկավարժական համալսարանում բացվել է չինական մշակույթի կենտրոն: Հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Արմինֆո.Կոմիտասի երաժշտությամբ է սկսվել Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակում ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը, որը նախաձեռնել էր Հայաստանի առաքելությունը:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:
Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այն նպատակ ունի ընդլայնել արդյունավետ համագործակցությունն իրավաբանական կրթության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստել Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
Արմինֆո. Լայնածավալ պատերազմի վտանգը կարճաժամկետ և միջնաժամկետ շրջանում բացառվում է, քանի որ դրա համար ռեսուրսային բազա չկա։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիիս կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Արմինֆո. Ադրբեջանի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կլինի ոչ թե բանակցությունների ելակետ, այլ եզրափակիչ կետը։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ "Իսկ մինչ այդ եզրափակիչ կետը, բոլոր տարբերակները դրված են բանակցությունների սեղանին, եւ այդ տարբերակները չի կարելի բացառել քննարկումից", - նշել է քաղաքագետը: