Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29 800 քառակուսի կիլոմետր, կլորացված թիվ է։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո.Երևանն աշխատում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերին, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե "Երեւանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին":
Արմինֆո.Հայաստանի նոր սահմանադրության հայեցակարգը պատրաստ չէ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է սահմանը հատած զինված ադրբեջանցի զինվորի վերադարձի դրդապատճառները՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է ապօրինի պահել հայ գերիներին, այդ թվում ՝ Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Արմինֆո. Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին երբևէ խոսք չի եղել և չի կարող լինել։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին գտնվող 4 գյուղեր անհապաղ վերադարձնելու մասին Բաքվի պահանջը։
Արմինֆո.Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Արմինֆո.Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Արմինֆո.Երևանի Շենգավիթ համայնքի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը յուրացրել է համայնքին պատկանող մանկապարտեզը: Դատախազը գործն ուղարկել է դատարան:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: