Արմինֆո.Համաշխարհային բանկի պատվերով "COVID-19 համավարակի մասին հասարակական կարծիքի ուսումնասիրությունը" թեմայով անցկացված հարցումը ցույց է տվել, որ Հայաստանում հարցման մասնակիցների 66% - ը տնտեսությունն առաջնային է համարում առողջապահական խնդիրներից եւ նոր սահմանափակումների մեջ ավելի մեծ վնաս է տեսնում տնտեսությանը: Ընդ որում, հարցվածների 39 տոկոսը հայտարարել է, որ խիստ սահմանափակումները չպետք է կիրառվեն նույնիսկ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում:
Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:
Արմինֆո. Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։
Արմինֆո. "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը լրատվամիջոցներին հորդորում է զերծ մնալ չճշտված, ոչ լիարժեք և հանրության շրջանում թյուրըմբռնում առաջացնող տեղեկություններ հրապարակելուց: Այդ մասին նշված է հունիսի 23-ին "Նաիրի ինշուրանս" ընկերության հանրային կապերի բաժնի տարածած պարզաբանման մեջ, որն առնչվում է "Ժամանակ" օրաթերթի "«Քոչարյաններին պատկանող «Նաիրի Ինշուրանսը» դատի է տվել ՊԵԿ-ին" հրապարակմանը:
Արմինֆո.Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Արմինֆո. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։
Արմինֆո. Ապրիլի 28-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային և դոլարային պարտատոմսեր, ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ եւ 10,000,000 ԱՄՆ դոլար։
Արմինֆո. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։
Արմինֆո. Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: