Արմինֆո. Մենք ականատես եղանք աննախադեպ իրադարձությունների։ Թվում է, թե աշխարհի շատ երկրներում առօրյա կյանքը կանգ է առել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հետեւանքով առաջացած առողջապահական ճգնաժամի պատճառով: Պանդեմիան բազմաթիվ ոլորտներում գործունեության դադարեցման պատճառ է դարձել, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում եւ արդեն բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Արմինֆո. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է իսրայելցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը՝ մեկնաբանելով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի խոսքերը:
Արմինֆո.Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Լառեչը Հայաստանի ժողովրդի հիշողության մեջ մնում է որպես մեծ հոգու տեր մարդ և հիանալի մենեջեր, որը երկրի համար ռազմավարական ձեռնարկությունը գլխավորել է այն պրեմիում ալկոհոլի արտադրության համաշխարհային առաջնորդին՝ ֆրանսիական "Պեռնո Ռիկար" ընկերությանը վաճառելուց հետո։
Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցության մակարդակը:
Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վիճահարույց է համարում Ազգային ժողովի կողմից ընդունված բանկային գաղտնիքի բացահայտմանն առնչվող փոփոխությունների իրավական հիմնավորումները եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել դրանց համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ՄԳՌԽ փորձագետ Մաքսիմ Սուչկովը ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է իրանա-ամերիկյան դիմակայության շուրջ վերջին ազդակները, կիսվում Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում վերջին ճգնաժամի պատճառների սեփական տեսլականով, ինչպես նաև կանխատեսում հետագա իրադարձությունների հնարավոր սցենարները:
Արմինֆո. Մերձավոր Արևելքում սրվող լարվածության կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջոցներ է ձեռնարկել դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ուժեղացման ուղղությամբ։ Դեսպանատունը հայերենով, անգլերենով և պարսկերենով հաղորդագրություն է տարածել, որում այցելուներին տեղեկացրել է անվտանգության միջոցների խստացման մասին: