Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի շահագործման կողմնակիցների սակավաթիվ բողոքի ակցիան:
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 350 մարդ:
Արմինֆո. <Մեր ժամանակի հերոսը> մրցանակաբաշխությունը շրջանցել է <Նորք> ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմին, որն առաջին իսկ օրերից ներգրավված է COVID-19-ի դեմ պայքարում։
Արմինֆո. Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ։
Արմինֆո. Ելնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունից և հանրության հետաքրքրվածությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Արմինֆո. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է COVID-19-ով:
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվելու է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր:
Արմինֆո. Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ է սկսել ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվել են մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվել այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները: