Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Արմինֆո. Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Արմինֆո.Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտարարել է Ռուսաստանի հետ շփումները պատշաճ մակարդակում պահպանելու կարեւորության մասին: Այս թեմայով նա արտահայտվել Է հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Արմինֆո.Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեին կոչ են անում 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին եւ Արցախին օգնություն ցուցաբերելու համար:
Արմինֆո.Կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում ՝ բարձր մակարդակի առաջիկա շփումները:
Արմինֆո. Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունն ինքնին սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Այս մասին ապրիլի 23-ին "Հայաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ եւ ռիսկեր" համաժողովի ժամանակ հայտարարել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։