Արմինֆո.Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փակ հանդիպում է անցկացնում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորների հետ:
Արմինֆո.Արցախի 32 հասարակական կազմակերպություններ Հայաստանում ձևավորել են նախաձեռնություն ՝ ուղղված բռնի տեղահանված անձանց կարիքների պաշտպանությանը: Այդ մասին մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն, Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության միության նախագահ Արտակ Բեգլարյանը։
Արմինֆո.ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո.44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է պաշտպանել Հայաստանի սահմանները: Այդ մասին մարտի 5-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի գլխավորած պատվիրակության հետ: