Արմինֆո. Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակով մասնակցել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատեցին իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ։ Նիստին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Արմինֆո. Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ քննարկումներ Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ: Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը՝ Բաքու այցի ընթացքում։
Արմինֆո.Հայաստանից բժշկական մարդասիրական օգնությունը, որն ստացել է Ուկրաինայի հայերի միության շտաբը, փոխանցվել է Դնեպրի զինվորական հոսպիտալին։ Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պատրաստուկներ և դեղորայք վիրավոր ուկրաինացի զինվորականների համար։ Այդ մասին հաղորդում է Դնեպրի շտաբի մամուլի ծառայությունը։
Արմինֆո. ԱՄՆ սենատորներ Էդ Մարկին եւ Բիլ Քեսիդին երկկուսակցական բանաձեւ են նախաձեռնել՝ խնդրելով հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկայի մասին՝ Արտասահմանյան օգնության մասին օրենքի 502B (c) բաժնին համապատասխան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Արմինֆո.Սահմանադրական փոփոխությունների օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: . Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թոթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի երեկվա հարցազրույցին, որտեղ վերջինս կրկին հայտարարել է երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և Ադրբեջանի նախագահի սպառնալիքի մասին։
Արմինֆո. "Մենք արդեն անցել ենք այն Ռուբիկոնը, որից այն կողմ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ "Նիկոլ Փաշինյանի և ողջ Հայաստանի կառավարման վահանակն" իր ձեռքում է": Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունն այդպես է մեկնաբանել "Պոլիտէկոնոմիա" քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը: Փորձագետն արձանագրել է, որ մի քանի րոպեի տարբերությամբ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հանդես եկան նույն տեքստերով և երկուսն էլ հայտարարեցին ՀՀ սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է Հայաստանի նկատմամբ պահանջների նոր չափաբաժին: Հիմա նա պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություններ։
Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն, այդպիսով, դառնում է 124-րդ մասնակից պետությունը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
Արմինֆո. Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, ազգային շահերի և ժողովրդավարական ձգտումների մասին պատմել են Կապիտոլիումի բլուրում կայացած ճեպազրույցում, որտեղ ելույթ են ունեցել նաև ԱՄՆ օրենսդիրներ Բրեդ Շերմանը և Ջեյմս Կոստան: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):