Արմինֆո. Դեկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում:
Արմինֆո.Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցում մենք լիակատար կոնսենսուս ունեինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Արմինֆո.Ընդդիմադիր կուսակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրում են Վազգեն Մանուկյանին ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Հայրենիք> կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր, նախկին օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է հողերի ապօրինի յուրացման մեջ։ Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:
Արմինֆո. Վաղը ՝ ժամը 18 ։ 00-ին, ընդդիմությունը սկսելու է անհնազանդության լայնածավալ ակցիաներ և փակելու է Երևանի փողոցները ։ Այս մասին հայտարարել են ընդդիմության կողմից այսօր սկսված <Արժանապատվության երթի> մասնակիցները։
Արմինֆո. Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։
Արմինֆո. Երկուսուկես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը թուլացրեց մեր երկիրը և ներքաշեց պատերազմի մեջ ։ Այս մասին <Արժանապատվության երթի> ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։