Արմինֆո. Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է կողմ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ ..." խորագրով հարցման արդյունքները։
Արմինֆո. Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն ահազանգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման համար հող նախապատրաստելու մասին:
Արմինֆո.ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի (LLDC) առաջին նստաշրջանին:
Արմինֆո. Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռք բերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման և ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը: Այդ մասին ասվում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրանից բխող պայմանագրի վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում:
Արմինֆո. Չեխիայի ԱԳՆ-ում հաստատել են Ադրբեջանի կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալությունը։
Արմինֆո. Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու քաղաքացու:
Արմինֆո. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը սարկազմով է մեկնաբանել փետրվարի 7-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունները: "Արթնացա, նայեցի տեղական լրատվական կայքերը։ Կարծես թե՝ Կորսիկայում ընտրություններ են, իսկ ես չգիտեի", - գրել է ֆրանսիացի դիվանագետն իր թվիթերյան (X) էջում։
Արմինֆո. Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արմինֆո. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նա Բաքու Է ժամանել որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ: