Արմինֆո.Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանատները միանման հայտարարություններով են հանդես եկել ադրբեջանական զինուժի կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության փաստի վերաբերյալ:
Արմինֆո.Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։
Արմինֆո. Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում գերեվարված Շիրակի մարզի զինծառայողների ծնողներն ու հարազատները առավոտից բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության առջև ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել դեռևս Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու ուղղությամբ:
Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Արմինֆո. Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: