Արմինֆո. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է Թել Ավիվի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քննադատությունը, որը Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողությունները համեմատել է նացիստների գործողությունների հետ:
Արմինֆո.ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարածաշրջանային եւ գլոբալ առաջնահերթությունների շուրջ ռազմավարական համագործակցության ամրապնդումն են քննարկել են պետքարտուղարի տեղակալ Քուրտ Մ.Քեմփբելը եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքափարը՝ անցյալ շաբաթվա վերջին Վաշինգտոնում:
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:
Արմինֆո. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան ՝ ռազմավարական նշանակության արտահանումը սպասարկելու համար։ Այդ մասին ասվում է հնդկական IADN-ի Twitter-ի (X) հաղորդագրությունում:
Արմինֆո.Հայաստանն ու Կիպրոսն ընդհանուր պատմություն ունեն. պատմություն, որտեղ առկա են հետապնդումներ, հալածանքներ, տեղահանություններ, բռնություն։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը՝ մարտի 7-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված դիրքորոշմանը և հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի իրականացմանը։ Այս մասին մարտի 7-ին Երեւանում Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հավելելով, որ իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին:
Արմինֆո. Հայաստանը դիտարկում է տեսանելի ապագայում Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը։ Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում Կիպրոսի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո. Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հայկական կողմի նախաձեռնության մասին: Այդ մասին մարտի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այդպիսով հաստատելով նշված հարցի վերաբերյալ մարտի 6-ին ԱԽ քարտուղարի հայտարարությունը:
Արմինֆո. Աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն ՄԱԿ կանոնադրության համաձայն միջազգայնորեն ճանաչված պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ մասին մարտի 7-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքի օկուպացման վերաբերյալ հարցին:
Արմինֆո. Բարդությունները ռուս-հայկական հարաբերություններում օրեցօր ոչ թե նվազում են, այլ՝ ավելանում։ Նոր ցավոտ մարտահրավեր է դարձել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հնչեցրած նախաձեռնությունը՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը "Զվարթնոց" օդանավակայանից դուրս բերելու վերաբերյալ։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։