Արմինֆո. Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։
Արմինֆո. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ադրբեջանում դեռեւս հայ գերիներ են մնացել: Այս մասին Բեգլարյանը գրել է Facebook-ի իր էջում։
Արմինֆո.Ադրբեջանը սադրանքներ իրականացնելու մեծ փորձ ունի ։ Նման ձևով նա միանգամից մի քանի խնդիր է լուծում ՝ լոկալ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ։
Արմինֆո.Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԼՀ-ը չի բացառում միասնական ընդդիմությունից Վազգեն Մանուկյանի թեկնածության ընդունումը որպես Հայաստանի վարչապետ: Այդ մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Արմինֆո. Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ ավարտվել է ։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։
Արմինֆո. Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: