Արմինֆո.Հայաստանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կայունությանն ու ամբողջականությանն ուղղված ջանքերին՝ ներկա և փոփոխվող մարտահրավերներին դեն հանդիման: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հայտարարության մեջ ՝ կազմակերպության աշխատանքի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցի առնչությամբ:
Արմինֆո. Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝ խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:
Արմինֆո. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով՝ չնայած բազմաթիվ միջազգային դիտորդների ներկայությանը:
Արմինֆո.ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ:
Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:
Արմինֆո. Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Վրաստանը հանդես է գալիս և իրականացնում հավասարակշռված քաղաքականություն ՝ ուղղված տարածաշրջանում կայունության իրականացմանը և երկարատև խաղաղության հասնելուն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլիա Դարչիաշվիլին՝ եվրոպական ինտեգրման եւ արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստում։
Արմինֆո.Ադրբեջանի վտարանդի քաղաքացիական կոալիցիան (AZEX) ՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (ՄԻԻ) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (ԼԱԱԻ), դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կարճաժամկետ դիտորդ, շվեյցարացի խորհրդարանական Նիք Գուգգերին երկրից վտարելու համար:
Արմինֆո.Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆվայությունը:
Արմինֆո."3+3" տարածաշրջանային հարթակը նախատեսված է տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրների լուծման համար: Այդ մասին փետրվարի 6 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ՝ անդրադառնալով հարթակի գործունեությանը ։