Արմինֆո. Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատևման: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արմինֆո.Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554909 թեստավորում:
Արմինֆո. Նախապատերազմական և պատերազմի շրջանում հայկական դիվանագիտությունը լիակատար ձախողում ունեցավ։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ազգային ժողով: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը ։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետեւանքով դեռեւս գերության մեջ գտնվող զինվորական եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։