Արմինֆո. Դեռևս շարունակում է անհայտ մնալ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կորած 73 մարդու ճակատագիրը։ Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
Արմինֆո. Դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558446 թեստավորում:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան մարդիկ, քաղաքական շրջանակներ, ովքեր պահանջում են իր հրաժարականը, բայց կան մարդկանց խմբեր, քաղաքացիներ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ: Այդ մասին նա ասել է <Ազատություն> ռադիոկայանին հարցազրույցում։
Արմինֆո.Հայաստանի ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին դեկտեմբերի 22-ից սկսել համընդհանուր գործադուլ եւ անհնազանդության ակցիաներ: Այս մասին "արժանապատվության երթ" - ի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, հավելելով, որ քաղաքացիներին սպասում է դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին, Հանրապետության հրապարակում: "Ամբողջ երկիրը պետք է կաթվածահար լինի ։
Արմինֆո.Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տիրող իրավիճակին: Այդ մասին Փաշինյանը պատմել է "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում ։
Արմինֆո.Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, տեսանյութը համապատասխանում է իրականությունը։
Արմինֆո.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ մտադիր չէ առաջադրվել Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Այդ մասին ասվում է ժողովրդին ուղղված ուղերձի խմբագրված տարբերակում՝ Հարությունյանի Facebook-յան էջում։
Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է, թե հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը: Այդ մասին Արա Այվազյանը հաղորդել է ֆրանսիական Le monde թերթին տված հարցազրույցում։
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է կայացրել Նոր տարվա նախօրեին 13-րդ աշխատավարձ չտրամադրել պատգամավորներին: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։