Արմինֆո.Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում:
Արմինֆո.Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Արմինֆո. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իշխող խմբակցությունը չի վախենում արտահերթ խորհրդարանական ընտրություններից, պարզապես, հիմա դրա համար ճիշտ ժամանակը չէ:
Արմինֆո. Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Արմինֆո. Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն, տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Արմինֆո. Սյունիքի մարզում բողոքի ակցիա է ընթանում ։ Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ցուցարարները փակել են Կապան քաղաք տանող ճանապարհը: