Արմինֆո.Դեկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում:
Արմինֆո. Ազգային ժողովի <Իմ քայլը> դաշինքից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ Շիրակից կամավորական ջոկատի 72 ներկայացուցիչ տուն են վերադառնում: Այս մասին Հովսեփյանը հայտարարել է Facebook-ի իր էջում։
Արմինֆո.Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրել է ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը։ Այդ մասին հաղորդել է Պորտուգալիայում ՀՀ դեսպանությունը։
Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին: Այդ մասին հաղորդել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից,
Արմինֆո. Ստեղծված իրավիճակը մի շարք խնդիրներ է ներառում, բայց մենք պետք է գիտակցենք, որ տեղի է ունենում սահմանների սահմանազատում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ սահմանազատումն իրականացվում է փաստաթղթերի հիման վրա, սակայն, չի պարզաբանել, թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։
Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:
Արմինֆո. Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Արմինֆո. <Հայ և ռուս ժողովուրդների առջև ծառացած դարավոր մարտահրավերներն այսօր էլ արդիական են>,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է <Սեգոդնյա․ռու> պորտալի գլխավոր խմբագիր, հայտնի ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը։