Արմինֆո. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Փարմազյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Արմինֆո. Հայաստանը միջազգային ասպարեզում կարող է ներկայացնել նախագահ Արմեն Սարգսյանը ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ։
Արմինֆո.<Լուսավոր Հայաստան> կուսակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախում 44-օրյա պատերազմի դեպքերի հետաքննությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ։
Արմինֆո. Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, գիշերն անցկացրել են Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ այժմ իրենց պայքարը շարունակվելու է շուրջօրյամ և մտադիր չեն ցրվել։
Արմինֆո. Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Արմինֆո.Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում:
Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից:
Արմինֆո. Դատարանը որոշում է կայացրել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչել ոչ իրավաչափ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։