Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները:
Արմինֆո. Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում:
Արմինֆո. Սեւանի ափամերձ գոտում ապամոնտաժման ենթակա են մոտ 3800 ապօրինի շինություններ։ Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։
Արմինֆո. Հայաստանի կառավարության դիրքորոշումը Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրավունք չունի այդքան անորոշ լինելու։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Էկոլուր> ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Արմինֆո. Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Այս մասին ասված Է Խաչատրյանի փաստաբանների թիմի տարածած հայտարարության մեջ։
Արմինֆո. Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավապահ մարմիններից հետաքննել Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ միջադեպը։
Արմինֆո. Նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, ով հայտնի է <Ալրաղացի Լյով> մականունով, ձերբակալվել է: Այս տեղեկությունը հաստատում է Գլխավոր դատախազությունը։