Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը կներկայացնի "Արտակարգ դրությունը վերացնելու մասին" ԱԺ որոշման նախագիծը: Այդ մասին հաղորդագրություն է զետեղված խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի Facebook-ի էջում։
Արմինֆո. «Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել»։ Այս մասին ասվում է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարության մեջ։
Արմինֆո.ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:
Արմինֆո. Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում: