Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու խմբի կողմից առերևույթ կատարված գողության փորձի հանգամանքները:
Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրապարակել է քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին հայտարարություն։
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը:
Արմինֆո. ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը:
Արմինֆո.Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում:
Արմինֆո. Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ինչ-որ մեկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020 թվականների ընթացքում կանխիկացման միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Այդ մասին հաղորդել է Ոստիկանության մամուլի ծառաաայությունը:
Արմինֆո.Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ և զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ:
Արմինֆո. Կառավարության մակարդակով փորձեր են արվում հանրության համար հնարավորինս նվազեցնել Ամուլսարի հարցի նշանակությունը և սահմանափակել խնդրի վերաբերյալ տեղեկատվության տարածումը ։ Այս մասին օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ։
Արմինֆո.ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: