Արմինֆո. Սյունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում։ Մենք մասնակցել ենք ռազմական գործողություններին և աջակցել թիկունքում։ Այս մասին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Արմինֆո. Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն արդեն 3 ամիս չեն կարողանում կապ հաստատել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ բացառությամբ Պաշտպանության նախարարության եւ Ազային անվտանգության ծառայության: Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Քաղաքապետն անդրադարձել է Սյունիքի քաղաքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին ։ "Այդ քրեական գործերը կապված են նրա հետ, որ մենք բարձրաձայնում ենք Սյունիքում ստեղծված խնդիրների մասին։ Իշխանություններին քննադատելուց հետո հետապնդումներ սկսվեցին համայնքների ղեկավարների նկատմամբ: Այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բնակիչներին կոչ արեց փակել մարզ տանող ճանապարհները և հնարավորություն չտալ վարչապետին մուտք գործել Սյունիք, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Հենց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քննադատությամբ հանդես եկավ իշխանությունների հասցեին, նրան ներգրավեցին կես տարվա վաղեմության քրեական գործով", - ընդգծել է Փարսյանը։ Կապանի քաղաքապետը հայտարարել է, որ սա քաղաքական գործընթաց է, որը կապված է այն բանի հետ, որ քաղաքապետերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Արմինֆո. Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ պատգամավորները կարող են աջակցել մարզին ՝ մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով Սյունիքի դեպքերի վրա:
Արմինֆո. Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը չի բացառում դիրքային փոփոխությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին Կապանի համայնքի ղեկավարը հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ՝ ներկայացնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Արմինֆո. Այսօր Երևանում տեղի է ունեցել բողոքի ակցիա, ցուցարարները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Արմինֆո.Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: