Արմինֆո. Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը գործնականում աշխատում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Արմինֆո.Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում:
ԱրմինֆոԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արմինֆո. 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1233 քրեական գործ, նախապատրաստվել՝ 158 նյութ:
Արմինֆո.ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Սմբատ Գոգյանը մեկնաբանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մասին ԿԳՄՍՆ որոշումը:
Արմինֆո. Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։