Արմինֆո. Արցախի Հանրապետությունը ոչնչացվեց, հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է։ Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այդպես է մեկնաբանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը:
Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Արմինֆո.ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի նպատակը հենց Հայաստանում հակառուսական ճակատի ընդլայնումն է։ Նման կարծիք է հայտնել ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Արմինֆո.Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը "տեսանելի են անզեն աչքով", դրանք հազիվ թե տարածաշրջանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունն ավելացնեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արմինֆո. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքաղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։
Ինչպես հաղորդում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։
Արմինֆո. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները տավուշցիների հետ հանդիպման ժամանակ:
Արմինֆո. «Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն ուշի ուշով հետևում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնհայտորեն վերջին շրջանում ակտիվացել են: