Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:
Արմինֆո. Օգոստոսի 20-ի երեկոյան մեկնարկել է կանաչ ակտիվիստների բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։ Ավելի վաղ ցուցարարները երթով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով, նրանց միացել են նաեւ Ջերմուկ քաղաքի բնակիչները, որոնք կեսօրին ավտոերթով շարժվել էին դեպի մայրաքաղաք:
Արմինֆո. Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Արմինֆո. Օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում:
Արմինֆո. Հայաստանի լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող ոստիկաններին։
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանին:
Արմինֆո.«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը՝ միանալով «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի և Saqanima Georgian Animators Association-ի կազմակերպած 6-րդ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին, բացառիկ հնարավորություն է ընձեռնում
Արմինֆո. Ի նշան Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի՝ Ջերմուկի բնակիչները ավտոերթով կշարժվեն Երեւան: Միջոցառումը նախատեսված է օգոստոսի 20-ին, այնուհետ ակտիվիստները նախատեսում են հավաքվել Պետֆիլհարմոնիայի շենքի մոտ:
Արմինֆո. <Սասնա ծռերի> գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին օգոստոսի 19-ին դատական նիստի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը ՝ լրացուցիչ տեղեկություններ չտրամադրելով։